Բարդությունները կեսարյան հատումից հետո

Բարդությունները կեսարյան հատումից հետո

Ներկայում կեսարյան հատման տեխնիկաների, անեսթեզիայի և հետվիրահատական շրջանի վարման նորարարությունների, ինչպես նաև կարելու ժամանակակից նյութերի շնորհիվ կեսարյան հատումն ավելի թեթև են տանում, քան 20-30 տարի առաջ։ Այնուամենայնիվ, այն խոռոչային վիրահատություն է և բարդությունների առաջացման վտանգն այսօր էլ կա։

Հիմնական և ամենից հաճախ հանդիպող բարդությունը մեծ արնահոսությունն է։ Չէ որ վիրահատության ընթացքում անոթների կտրվածքի պատճառով ավելի շատ արյուն է կորչում, քան ֆիզիոլոգիական ծննդաբերության ընթացքում։ Թուլացած օրգանիզմն ընդունակ չէ ինքնուրույն լրացնել արյան այդ մեծ քանակությունը։ Այդ պատճառով վիրահատության ընթացքում և դրա ավարտից հետո ներերակային եղանակով արյունափոխարինող լուծույք է ներարկվում, հազվադեպ նաև արյան փոխներարկման կարիք է լինում։

Կեսարյան հատման դեպքում խախտվում է նաև որովայնի պատի ամբողջականությունը։ Արդյունքում կարող են կպումներ ի հայտ գալ և քրոնիկ ցավերի առաջացման պատճառ դառնալ։ Կպումների արտահայտվածությունն անհատական է, ոմանք գանգատներ չեն նշում, մյուսներն էլ գալարակծկանքի մի շարք խնդիրներ են ունենում՝ փորի ցավ, մետեորիզմ, փորկապություն։

Կեսարյան հատման բարդություններից է նաև էնդոմետրիտը՝ արգանդի խոռոչի բորբոքումը։ Պատճառն այն է․ որ վիրահատության ընթացքում արգանդն անմիջականորեն շփվում է ոչ ստերիլ օդի հետ, և տարատեսակ միկրոօրգանիզմներ են ներթափանցում նրա մեջ։ Հաճախ էնդոմետրիտն սկսվում է վիրահատությանը հաջորդող առաջին-երկրորդ օրը, բայց կարող է և չարտահայտվել չորսից հինգ օր։

Վերքի եզրերի անջատում և թարախակալում է դիտվում այն դեպքերում, երբ վարակ է ներթափանցում վերքի մեջ։ Ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ցավով, կտրվածքի հատվածի բորբոքմամբ և այտուցվածությամբ։ Հազվադեպ հանդիպող երևույթ է։

Կեսարյան հատումից հետո օքսիտոցինի անբավարար արտադրման և կարերի առկայության պատճառով արգանդը դանդաղ է կրճատվում։ Անհրաժեշտության դեպքում կրճատմանը նպաստող դեղամիջոցներ են նշանակվում։

Որովայնի մկանների վերականգնումն ավելի երկար է ժամանակ է պահանջում կեսարյան հատումից հետո։ Վերականգնումն ուշանում է նաև այն պատճառով, որ չի թույլատրվում ֆիզիկական վարժություններ անել մոտ երկու ամիս։ Մկանների տոնուսը պահպանելու և ներորովայնային ճնշումը կարգավորելու համար խորհուրդ է տրվում հատուկ հետծննդաբերական աղեկապ (բանդաժ) կրել։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար