Արգանդի հիպերտոնուս

28.08.20174799

Ցանկացած հղի կին առնվազն մեկ անգամ լսել է արգանդի հիպերտոնուս արտահայտությունը։ Արգանդը մկանային օրգան է և ինչպես ցանկացած մկան, կծկվելու հատկություն ունի։

Ի պատասխան արտաքին ցանկացած գռգռիչին՝ հազ, փռշտոց, հոգնածություն, անհանգստություն, արգանդը կարող է կրճատվել, գուցե կինն այդ զգա, գուցե ոչ, իսկ ուլտրաձայնային հետազոտություն անող բժիշկը կնկատի և որպես եզրակացություն կգրի՝ արգանդի հիպերտոնուս։ Այդ դեպքերում բնական ռեակցիա է, սակայն լինում են նաև ախտաբանական վիճակներ՝ վիժում և վաղաժամ ծննդաբերություն, որոնք նույնպես առաջանում են արգանդի կրճատման պատճառով։

Կարդացեք՝ Արգանդի տոնուսը հղիության ընթացքում

Արգանդի ֆիզիոլոգիական կծկումները հաճախ են առաջանում հղիության ընթացքում։ Ցավոտ չեն, հանգիստ վիճակում անցնում են, չեն հանգեցնում արգանդի պարանոցի բացման, համարվում է, որ այդպես արգանդը նախապատրաստվում է ծնդաբերությանը։

Պետք է անհանգստանալ այն դեպքում, երբ կրճատումները պարբերաբար կրկնվում են, ուղեկցվում որովայնի ստորին հատվածի ձգող ցավով։ Այդ ժամանակ հարկավոր է ՈւՁՀ կատարել՝ կանխելու վիժումը կամ վաղաժամ ծննդաբերությունը։ Առավել անհանգստացնող նշան է արյունային արտադրությունը, ինչպես նաև արգանդի մշտական լարվածությունը, փորի քարացումը, որի դեպքում պտուղը բավարար քանակով սնուցում չի ստանում, հիպոքսիա է սկսվում և աճի ու զարգացման հապաղման վտանգ առաջանում։ Բոլոր դեպքերում, երբ անհանգստացնում է որովայնի ստորին հատվածի ցավը, պետք է դիմլ բժշկի։

Կարդացեք՝ Արգանդի տոնուսը հղիության ընթացքում․ ախտանշանները

Հիպերտոնուսը լինում է երկու տիպի, այն, որն զգում է կինը և այն, որը հայտնաբերվում է միայն ՈւՁՀ-ի միջոցով։ Ուշադրություն և բուժում պահանջում է միայն երկրորդը։

Ի՞նչ անել ուժգին հիպերտոնուսի դեպքում

Առաջին հերթին պետք է հանգստանալ և թուլացնել լարվածությունը։ Հանգստացնելով մարմինը և կարգավորելով հոգեկան վիճակը՝ կնպաստեք նաև արգանդի կրճատումների վերացմանը։ Այդ նպատակով բժիշկներն անկողնային ռեժիմ, թույլատրելի դեղամիջոցներ և սպազմոլիտիկներ են նշանակում (նո-շպա, պապավերին)։

Կարդացեք՝ Դեղորայքի ընդունումը հղիության ընթացքում

Երբեմն բուժումն անցկացվում է ստացիոնարում։ Հիպերտոնուսի դեպքում օգնում է նաև մագնե-B6-ը՝ մկանային սպազմը թուլացնելու, և վիտամին B6՝ սթրեսը նվազեցնելու համար։

Ցանկացած հղի կին առնվազն մեկ անգամ լսել է արգանդի հիպերտոնուս արտահայտությունը։ Արգանդը մկանային օրգան է և ինչպես ցանկացած մկան, կծկվելու հատկություն ունի։ Ի պատասխան արտաքին ցանկացած գռգռիչին՝ հազ, փռշտոց, հոգնածություն, անհանգստություն, արգանդը կարող է կրճատվել, գուցե կինն այդ զգա, գուցե ոչ, իսկ ուլտրաձայնային հետազոտություն անող բժիշկը կնկատի և որպես եզրակացություն կգրի՝ արգանդի հիպերտոնուս։ Այդ դեպքերում բնական ռեակցիա է, սակայն լինում են նաև ախտաբանական վիճակներ՝ վիժում և վաղաժամ ծննդաբերություն, որոնք նույնպես առաջանում են արգանդի կրճատման պատճառով։

Արգանդի ֆիզիոլոգիական կծկումները հաճախ են առաջանում հղիության ընթացքում։ Ցավոտ չեն, հանգիստ վիճակում անցնում են, չեն հանգեցնում արգանդի պարանոցի բացման, համարվում է, որ այդպես արգանդը նախապատրաստվում է ծնդաբերությանը։

Պետք է անհանգստանալ այն դեպքում, երբ կրճատումները պարբերաբար կրկնվում են, ուղեկցվում որովայնի ստորին հատվածի ձգող ցավով։ Այդ ժամանակ հարկավոր է ՈւՁՀ կատարել՝ կանխելու վիժումը կամ վաղաժամ ծննդաբերությունը։ Առավել անհանգստացնող նշան է արյունային արտադրությունը, ինչպես նաև արգանդի մշտական լարվածությունը, փորի քարացումը, որի դեպքում պտուղը բավարար քանակով սնուցում չի ստանում, հիպոքսիա է սկսվում և աճի ու զարգացման հապաղման վտանգ առաջանում։ Բոլոր դեպքերում, երբ անհանգստացնում է որովայնի ստորին հատվածի ցավը, պետք է դիմլ բժշկի։

Հիպերտոնուսը լինում է երկու տիպի, այն, որն զգում է կինը և այն, որը հայտնաբերվում է միայն ՈւՁՀ-ի միջոցով։ Ուշադրություն և բուժում պահանջում է միայն երկրորդը։

Ի՞նչ անել ուժգին հիպերտոնուսի դեպքում

Առաջին հերթին պետք է հանգստանալ և թուլացնել լարվածությունը։ Հանգստացնելով մարմինը և կարգավորելով հոգեկան վիճակը՝ կնպաստեք նաև արգանդի կրճատումների վերացմանը։ Այդ նպատակով բժիշկներն անկողնային ռեժիմ, թույլատրելի դեղամիջոցներ և սպազմոլիտիկներ են նշանակում (նո-շպա, պապավերին)։ Երբեմն բուժումն անցկացվում է ստացիոնարում։

Հիպերտոնուսի դեպքում օգնում է նաև մագնե-B6-ը՝ մկանային սպազմը թուլացնելու, և վիտամին B6՝ սթրեսը նվազեցնելու համար։