Ուշ ձվազատումն ու հղիությունը

Ուշ ձվազատումն ու հղիությունը

Կանանց, որոնք բախվում են ուշացած ձվազատման խնդրին, հետաքրքրում է արդյո՞ք այդ երևույթը շեղում է և կարող է չհղիանալու պատճառ լինել։ Ձվազատումը կատարվում է ցիկլի մոտավորապես մեջտեղում․ 28 օր տևողությամբ ցիկլի դեպքում՝ 15-րդ օրը։ Ձվազատում չի կատարվում միայն հղիության շրջանում։

Ցիկլի կանոնավորությունը խանգարվում է նաև գինեկոլոգիական հիվանդությունների, հորմոնային անհավասարակշռության դեպքում և կլիմաքսից առաջ, երբ օրգանիզմն աստիճանաբար պատրաստվում է ձվազատման դադարին։ Երբ կանոնավոր ցիկլի դեպքում ձվազատումը կատարվում է ենթադրյալ օրվանից մի քանի օր անց, ապա խոսում են ուշ ձվազատման մասին։

Կարդացեք՝ Ձվազատում

Ձվազատումը երբեմն ուշանում է նաև անբարենպաստ պայմանների ազդեցությամբ՝ եղանակային ու ժամային փոփոխություններից, սթրեսներից և վարակիչ հիվանդություններից, որոնք կապված չեն վերարտադրողական համակարգի հետ։

Ձվազատման ուշացման հանգամանքը հնարավոր է պարզել ձվազատման թեստի, բազալ՝ հիմքային ջերմաստիճանի գրաֆիկի, ֆոլիկուլի ՈւՁՀ-ի կամ արյան մեջ հորմոնների մակարդակի որոշման հետազոտության միջոցով։

Ուշացած ձվազատումը չհղիանալու պատճառ չէ, քանի որ չի կարող խանգարել ձվաբջջի բեղմնավորմանը և պտղաձվի հետագա զարգացմանը։ Այլ հարց է ձվազատման բացակայությունը։ Այդ դեպքում բուժում է պահանջվում։ Բացի այդ, պետք է համոզվել, որ ձվազատման ուշացման ախտաբանական պատճառներ չկան։

Հորմոնային անհավասարակշռության կամ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների դեպքում հղիանալն անցանկալի է, քանի որ այդ խանգարումները կարող են վտանգավոր լինել հղիության ընթացքի համար։

Ուշ ձվազատման պայմաններում սկսված հղիության փաստացի ժամկետն ավելի փոքր կլինի դաշտանով հաշված ժամկետի համեմատ, ուստի հավաստի է միայն ՈւՁՀ-ի միջոցով հաշված ժամկետը։

Բուժման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս ոչ միայն կարգավորել ցիկլը, այլև շտկել ձվազատման սկիզբը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար