Իմպլանտացիոն արնահոսություն

Իմպլանտացիոն արնահոսություն

Այդ տեսակ արնահոսությունը լինում է ձվաբջջի՝ արգանդի պատին կպչելու ժամանակ։ Իմպլանտացիոն արնահոսությունը վարդագույն է, տևում է մի քանի ժամից մինչև մի քանի օր։ Բացատրվում է այն բանով, որ արգանդի պատին ամրանալու ընթացքում պտղաձուն հատուկ ֆերմենտների միջոցով լուծում է էնդոմետրիումի շրջապատող հյուսվածքները, որի արդյունքում փոքրիկ մազանոթները վնասվում են։ Իրականում ոչ թե արնահոսություն է, այլ քսվող արտադրություն։

Այդ արտադրությունը հղիության առաջին նշաններից մեկն է համարվում, քանի որ դիտվում է նախքան դաշտանի ուշացումը։ Երևույթն ինքնին վտանգավոր չէ, սակայն կարևոր է այն ախտաբանական արնահոսությունից տարբերելը։ Իմպլանտացիոն արտադրությունը լինում է կամ վարդագույն, կամ շագանակագույն, առանց թանձրուկների, քսվող բնույթի։

Հազվադեպ հնարավոր է, որ որովայնի ստորին հատվածում թույլ, ձգող ցավ առաջանա, իսկ սովորաբար ոչ մի զգացմամբ չի ուղեկցվում։ Ուշադրություն դարձրեք, որ նախքան ենթադրյալ դաշտանը պետք է մի քանի օր մնա, իսկ տվյալ ցիկլում պետք է որ հղիանալու հավանականություն եղած լինի։

Այդ պայմանների դեպքում արտադրությունը կարող է իմպլանտացիոն լինել, մյուս դեպքերում կարող է վկայել սեռական ուղիների հիվանդության մասին՝ վարակ (քլամիդիոզ, գոնորեա), էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի էրոզիա, բակտերիալ վագինոզ, սեռական օրգանների բորբոքում, հորմոնային դիսֆունկցիա։ Եթե արտադրությունն ուղեկցվում է սուր ցավով, ապա հնարավոր է, որ վիժում գրանցվի վաղ ժամկետներում կամ արտարգանդային հղիություն լինի։

Իմպլանտացիոն արնահոսությունից հետո ե՞րբ անցկացնել հղիության թեստը։ Թեստը հնարավոր է անցկացնել արնահոսության ավարտից երեք օր անց։ Այդ ժամանակահատվածը բավական է, որ խորիոնային գոնադոտրոպինի մակարդակը հասնի թեստի զգայութնության շեմին։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար