Կորտիզոլի մակարդակի որոշում

Կորտիզոլի մակարդակի որոշում

Կորտիզոլը ստերոիդային հորմոն է, արտադրվում է մակերիկամների կեղևի խրձային շրջանի կողմից` ադրենոկորտիկոտրոպ հորմոնի հսկողության ներքո։ Արյան մեջ կապված է տրանսկորտինի (կորտիկոստերոիդակապող գլոբուլին), ալբումինի և սեքս-ստերոիդկապող գլոբուլինի հետ։ Կորտիզոլի միայն 10% -ն է արյան մեջ ազատ վիճակում և արտադրվում է մեզի հետ անփոփոխ ձևով։

Արյան մեջ օրական 10-20մգ կորտիզոլ է արտազատվում, ընդ որում՝ հիմնականում առավոտյան և երեկոյան։ Հիմնական ազդեցությունը նյութափոխանակության համակարգային կարգավորումն է և էլեկտրոլիտային հավասարակշռությունը։

Բացի արյան մեջ պարունակությունից, հիպերկորտիցիզմի ախտորոշման հաստատման հարցում կարևոր դեր է խաղում նաև մեզի մեջ առկայությունը։

Կարդացեք՝ Կորտիզոլ․ ինչպե՞ս սննդի միջոցով հավասարակշռել հորմոնները

Կորտիզոլի մակարդակի որոշման լաբորատոր արդյունքները մեկնաբանելիս պետք է հաշվի առնել, որ կորտիզոլը սթրեսային հորմոն է, և արյան մեջ դրա մակարդակի վրա կարող է զգալիորեն ազդել հետազոտվողի ընդհանուր հոգեսոմատիկ վիճակը (սթրես, դեպրեսիա, ուղեկցող ծանր հիվանդություններ և այլն), ինչպես նաև հետազոտության նմուշի վերցման պայմանները (հետազոտվողը պետք է 30-40 րոպե հանգստանա հարմարավետ պայմաններում)։

Արյան մեջ կորտիզոլի մակարդակի բարձրացումը կարող է կապված լինել վերջինիս արտազատման մեծացման հետ՝

  • Կուշինգի համախտանիշ, 
  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն, 
  • վախ, դեպրեսիա, հոգեծին անորեքսիա, ալկոհոլիզմ, երիկամային քրոնիկական անբավարարություն,

կամ արյան մեջ փոխադրող սպիտակուցների պարունակության մեծացման հետ՝

  • հղիություն, 
  • էստրոգենների ընդունում, 
  • հիպերթիրեոզ, 
  • շաքարային դիաբետ, 
  • հեմատոլոգիկ հիվանդություններ և այլն։

Արյան մեջ կորտիզոլի մակարդակի որոշման ցուցումները՝

  • մակերիկամների հիպոթալամուս-հիպոֆիզ-կեղև համակարգի աշխատանքի խանգարում, 
  • դաշտանային ցիկլի խանգարում, սկլերոկիստոզ ձվարանների համախտանիշ, էնդոկրին անպտղություն, չզարգացող հղիություն, 
  • Ադեսոնի և Իցենկո-Կուշինգի հիվանդությունների ախտոոշում, 
  • սուր վարակ, շոկ, սթրես, վնասվածքային և այրվածքային հիվանդություններ, 
  • չարորակ հիվադություններ կորտիզոլի էկտոպիկ արտազատմամբ (թոքերի, ենթաստամոքսային գեղձի, թիմուսի ուռուցք և այլն), 
  • աուտոիմունային և և ալերգիկ հիվանդություններ, 
  • երկարատև բուժում կորտիկոստերոիդների կիրառմամբ, 
  • նյութափոխանակության խանգարում, 
  • կորտիզոլի սինթեզի ֆերմենտների պակաս և այլն։ 

Արյան մեջ բնական քանակությունը 220,1-509,0 նմոլ/լ, առավելագույն քանակը դիտվում է առավոտյան (կախված է նաև տվյալ լաբորատորիայի սահմանած չափանիշներից)։

Հետազոտության համար անհրաժեշտ արյան և մեզի շիճուկի կամ պլազմայի ծավալը՝ 0,1 մլ, հետազոտության տևողությունը՝ 2-3 ժամ։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: