Հիգիենան դաշտանի ընթացքում

Հիգիենան դաշտանի ընթացքում

Կանանց մեծամասնությունը կարողանում է պահպանել մարմնի ինտիմ մասերի հիգիենան, սակայն հաճախ այդ անում է օճառի, ծորակի ջրի և ցնցուղման միջոցով։

Օճառը և քլորացված ջուրը քայքայում են հեշտոցի բնական միկրոֆլորան և զրկում բակտերիաներից պաշտպանվելու կարողությունից։ Ապացուցված է անգամ, որ հեշտոցի առողջ լորձաթաղանթ ունեցող կանանց դեպքում ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը փոքր է։

Հեշտոցի թթվահիմնային հավասարակշռության խախտման հիմնական պատճառներից մեկը օճառի փրփուրի նեթափանցումն է հեշտոցի մեջ։ Ոչինչ, եթե պատահում է մեկ անգամ, բայց հիմնային մշտական «հարվածները» հանգեցնում են միկրոֆլորայի լուրջ խանգարումների և, համապատասխանաբար, դիսբիոզի։

Կարդացեք՝ Ինտիմ հիգիենայի գաղտնիքները

Դիսբիոզի առաջին ախտանշաններից մեկը տհաճ հոտն է, որը չի անցնում տնական և ոչ մի միջոցով։ Երբեմն էլ հիվանդությունն ընթանում է առանց հոտի, գուցե հեշտոցային արտադրության շատացում դիտվի։

Սեռական օրգանների մաքրության պահպանման նպատակով հարկավոր է միշտ լվացում անել, իսկ հատկապես դաշտանի օրերին այն պետք է կատարվի որոշակի կանոններով, որոնք ներկայացված են ստորև։

Հարկավոր է նախ լվանալ ձեռքերը և օրական նվազագույնը երկու անգամ տաք ջրով լվանալ սեռական օրգանների հատվածը առջևից հետ ուղղությամբ։ Հարկավոր է օգտագործել ինտիմ գելեր, որոնք բուսական մզվածքներ են պարունակում, չեն չորացնում և գրգռում, թարմացնում են և հեռացնում հոտը։

Դառը նուշի մզվածքով ինտիմ գելեր փնտրեք․ դեռևս հին ժամանակներում կանայք գիտեին, որ այն ազատում է ինտիմ տհաճ հոտից։ Օճառով կարելի է լվանալ միայն օրգանների արտաքին շրջանի մաշկը։

Կարդացեք՝ Անձնական հիգիենայի պահպանման 10 կանոն

Չի կարելի ջրի ուժեղ շիթն ուղղել հեշտոցի մեջ։ Այն ոչ միայն մաքրում-տանում է լորձի պաշտպանիչ շերտը, այլև նպաստում է արգանդի մեջ վնասակար մանրէների ներթափանցմանը՝ մեծացնելով բորբոքման հավանականությունը։

Պետք չէ սպունգ և լոգանքի նմանատիպ այլ պարագա օգտագործել։ Դրանք կարող են փոքրիկ վնասվածքներ, քերծվածքներ առաջացնել նուրբ ու զգայուն մաշկի վրա։ Այդ նույն պատճառով էլ պետք չէ լվացումից հետո նուրբ հատվածները սրբել կոպիտ շարժումներով, հարկավոր է փափուկ սրբիչով ներծծել ջուրը։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում