Հիպոմենորեա․ սակավարյուն դաշտան

Հիպոմենորեա․ սակավարյուն դաշտան

Հիպոմենորեան դաշտանային ցիկլի խանգարում է, բնորոշվում է ֆիզիոլոգիական նորմայից քիչ արնահոսությամբ (50մլ-ից քիչ)։ Դաշտանային արտադրությունը լինում է քսվող բնույթի, հետքերի, բաց կամ մուգ շագանակագույն արյան կաթիլների տեսքով։

Հիպոմենորեան հաճախ ուղեկցվում է դաշտանի տևողության կրճատմամբ (օլիգոամենորեա) կամ նախորդում է դաշտանի բացակայությանը (ամենորեա)։ Կարող է ֆիզիոլոգիական վիճակների (դաշտանային ցիկլի սկիզբ հասունացման շրջանում կամ ավարտ մենոպաուզայի շրջանում) կամ իգական սեռական համակարգի ախտաբանական տարատեսակ հիվանդությունների դրսևորում լինել։

Կարդացեք՝ Դիսմենորեա․ ցավոտ դաշտան

Բնական վիճակում դաշտանային արնահոսությունն անցավ է կամ թույլ ցավոտ, բնորոշվում է 3-5 օր տևողությամբ, 21-35-օրյա ցիկլով և 50-150մլ արյան կորստով։ Դաշտանի բնական ցուցանիշների նվազումը գնահատվում է որպես դաշտանային ֆունկցիայի խանգարում՝ հիպոմենստրուալ համախտանիշ։ Դաշտանի թուլացումը կարող է դրսևորվել հետևյալ վիճակներով՝

  • հիպոմենորեա՝ սակավարյուն դաշտան,
  • օլիգոմենորեա՝ հազվակի դաշտան ( դաշտան ժամանկահատվածը 35 օր և ավել է), 
  • օպսոմենորեա՝ հազվադեպ դաշտան (միջդաշտանային տևողությունը՝ 5-8 շաբաթ), 
  • սպանիոմենորեա՝ ծայրահեղ հազվադեպ դաշտան (տարվա ընթացքում 4 անգամ )։

Հիպոմենորեան և օլիգոմենորեան հաճախ միասին են հանդիպում և նախորդում են օպսոմենորեային և սպանիոմենորեային կամ դաշտանի լրիվ դադարին՝ ամենորեային։ Առաջնային հիպոմենստրուալ համախտանիշը դրսևորվում է դեռահաս աղջիկների մոտ սեռական համակարգի բնածին անոմալիաների, ասթենիայի, զարգացման հապաղման և այլ խնդիրների դեպքում դաշտանային ցիկլի կարգավորման պահից սկսած։ Երկրորդային հիպոմենստրուալ համախտանիշը բնորոշվում է նախկինում բնականոն ընթացքող դաշտանի տևողության, հաճախակիության և ծավալի շեշտակի նվազմամբ։

Սակավարյուն դաշտանի պատճառները

Հիպոմենորեայի առաջացման հիմքում ընկած են հիպոֆիզի և ձվարանների ֆունկցիայի խանգարումը (հորմոնալ խանգարում), ինչպես նաև ներարգանդային միջամտությունները (քերում, աբորտ) կամ բորբոքային հիվանդությունները:

Առանձնացվում են նաև հետևյալ պատճառները՝

  • քաշի կտրուկ նվազում դիետայի, անորեքսիայի, ֆիզիկական հյուծիչ ծանրաբեռնվածության հետևանքով, 
  • հիպովիտամինոզ, անեմիա, նյութափոխանակության խանգարում, 
  • նյարդահոգեկան հիվանդություններ, սթրեսներ, 
  • միզասեռական ուղիների վնասվածքներ կամ վիրահատություններ, 
  • սեռական օրգանների թերի զարգացում, արգանդի մասնակի հեռացում, 
  • սխալ ընտրված հորմոնային բեղմնականխիչներ, 
  • էնդոկրին հիվանդություններ, 
  • լակտացիա, 
  • տուբերկուլյոզ, վարակիչ այլ հիվանդություններ, 
  • վնասակար նյութերի ազդեցություն՝ քիմիական նյութեր, ռադիոակտիվ ճառագայթահարում, 
  • ինքնաթունահարություն՝ ինտոքսիկացիա, և այլն։

Ախտանշանները

Հիպոմենորեայի դեպքում մենստրուալ արտադրությունն ունենում է հետքերի կամ բաց (մուգ) շագանակագույն արյան կաթիլի տեսք։ Դաշտանի տևողությունը պահպանվում է կամ կրճատվում սովորական երկփուլ դաշտանային ցիկլի ֆոնին։

Դաշտանի ուշացումն ու հիպոմենորեան կարող են ուղեկցվել գլխացավով, սրտխառնոցով, փորկապությամբ, գոտկատեղի շրջանի ցավով։ Դաշտանը կարող է ուղեկցվել սուր ցավով և արգանդի սպաստիկ կրճատումներով։ Հիպոմենորեան սովորաբար ուղեկցվում է էստրոգենների արտազատման նվազմամբ և որպես դրա հետևանք՝ լիբիդոյի և սեռական ֆունկցիայի նվազմամբ։

Կարդացեք՝ Առատ դաշտան 

Հաճախ հիպոմենորեան ընթանում է անցավ և գրեթե աննկատ։ Մենստրուալ ֆունկցիայի ձևավորման (սեռական հասունացման շրջան) կամ դրա մարման (պրեմենոպաուզա) շրջանում դիտվող սակավարյուն դաշտանը վկայում է օրգանիզմի բնական տարիքային հորմոնային փոփոխությունների մասին և հիվանդության նշան չէ։

Սակայն վերարտադրողական փուլում հիպոմենորեան և հիպոմենստրուալ համախտանիշի այլ դրսևորումները վկայում են օրգանիզմի սեռական և այլ համակարգերում խանգարումների մասին։ Հարկավոր է մանրակրկիտ հետազոտություն կատարել և պարզել պատճառները։

Ախտորոշումն ու բուժումը

Հիպոմենորեա ունեցող այցելուի հետազոտման սխեման ներառում է՝ հիվանդության պատմության հավաքագրում, գինեկոլոգիական զննում, սեռական ուղիների քսուքի հետազոտում, սեռական վարակների մանրէաբանական ցանքս և ՊՇՌ-ախտորոշում, բազալ ջերմաստիճանի գրաֆիկի գնահատում, արյան և մեզի մեջ սեռական հորմոնների որոշում, արգանդի և ձվարանների ՈւՁՀ, էնդոմետրիումի բիոպսիա և հյուսվածքաբանական հետազոտություն և այլն։

Կարդացեք՝ Երկարատև դաշտան

Հիպոմենորեայի բուժումը կախված է հետազոտությունների արդյունքներից։ Եթե պարզվի, որ սակավարյուն դաշտանի առաջացման պատճառը սխալ սննդակարգն է, ֆիզիկական ակտիվությունն ու հոգեհուզական հավասարակշռության խախտումը, ապա բուժական միջոցառումները կուղղվեն դրանց շտկմանը։

Ըստ ցուցման նշանակվում են վիտամինային համալիրներ, հորմոնային դեղամիջոցներ և հակամանրէային հատուկ միջոցներ։ Հիպոմենորեայի բուժման հարցում առաջնայինը հիմնական հիվանդության բուժումն է և օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակի ամրապնդումը։

Լակտացիայի և պրեմենոպաուզայի փուլում հիպոմենորեան հատուկ բուժում չի պահանջում։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում