Արգանդային արնահոսություն

06.06.20174679

Հիվանդություններ, որոնց դեպքում արնահոսություն է դիտվում՝

  • աբորտ, 
  • արտարգանդային արնահոսություն, 
  • էնդոմետրիոզ, 
  • հիպոթիրեոզ, 
  • լեյկեմիա, 
  • դիսմենորեա, 
  • ձվարանների քաղցկեղ, 
  • կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ, 
  • սեռավարակներ, 
  • արգանդի քաղցկեղ, 
  • արգանդի միոմա, 
  • արգանդի պոլիպ, 
  • վագինիտ, 
  • անզգուշորեն արված ցնցուղում և այլն։

Արգանդային արնահոսության առաջացման պատճառները

  • Արգանդի պարանոցի հիվանդություններ՝ ցերվիցիտ, արգանդի պարանոցի պոլիպ։ 
  • Արյան մակարդելիության խանգարում, հիպերպրոլակտինեմիա, երիկամների հիվանդություն, լեյկեմիա, լյարդի հիվանդություններ, վահանաձև գեղձի և մակերիկամների դիսֆունկցիա։ 
  • Որոշ դեղամիջոցների օգտագործում։ 
  • Ձվարանների և արգանդափողերի հիվանդություններ (էնդոմետրիոզ, արտարգանդային հղիություն, ձվարանների ուռուցք, սալպինգոօֆորիտ)։ 
  • Արգանդի հիվանդություններ (ադենոմիոզ, էնդոմետրիումի հիպերպլազիա, էնդոմետրիտ, միոմա, ներարգանդային պարույր, հղիություն, քաղցկեղ)։ 
  • Հեշտոցի հիվանդություններ (ուռուցքներ, վագինիտ, վուլվիտ և այլն)։

Ժողովրդական միջոցների վնասակարությունը

Արգանդային արնահոսությունից ժողովրդական որևէ միջոցով ազատվելով հիմնական հիվանդությունը չի բուժվում և անցնում է քրոնիկական ձևի։

Արտարգանդային հղիության դեպքում ժողովրդական միջոցների կիրառումը հանգեցնում է արգանդափողի պատռման, ինչը կարող է սպառնալ կյանքին և վիրաբուժական անհետաձգելի միջամտություն պահանջել։

Ցանկացած միջոց կիրառելուց առաջ հարկավոր է դիմել բժշկի (գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, օնկոլոգ) և հետազոտություն անցնել։