Սալպինգոտոմիա

Սալպինգոտոմիա

Վիրահատությունը կատարում են արգանդափողային հղիության դեպքում, երբ սաղմը ամպուլյար բաժնում է։ Ցուցված է այն դեպքերում, երբ կնոջ վերարտադրողական ֆունկցիայի պահպանման հույս և անհրաժեշտություն կա։

Արգանդափողի ամպուլյար բաժինը բռնում են հատուկ աքցաններով։ Դուրս են ձգում արգանդափողը և վազոկոնստրիկտորի լուծույթ ներարկում։ Կետային կոագուլյատորով կոագուլյացնում են ենթադրյալ կտրվածքի տեղը (պտղաձվի վերևում)։

Հաշվի առնելով, որ կտրվաքի երկարությունը պետք է բավական լինի պտղաձվի հեռացման համար, փողի լուսանցքը բացում են միկրոմկրատներով՝ երկայնական ուղղությամբ։ Մեծ գդալանման աքցաններով հեռացնում են պտղաձուն։ Պտղաձվի փոքր մնացորդները հեռացնում են բիոպսիայի աքցաններով։

Արգանդափողի պատը կարում են 2-3 առանձին կարերով:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար