Պտղի վակուում էքստրակցիա

30.05.20179617

Պտղի վակուում էքստրակցիայի մեթոդը կիառվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է արագ ավարտել ծննդաբերությունը, իսկ կեսարյան հատումը ցանկալի չէ կամ հակացուցված է և աքցանների օգտագործման պայմաններ չկան։

Վակուում էքստրակտորը կազմված է վակուում-ապարատից (նրանում բացասական ճնշում է ստեղծվում) և բաժակնեից, որոնք դրվում են պտղի գլխին։ Գործողության սկզբունքը բաժակի և պտղի գլխի ներքին մակերևույթների միջև վակուումմետրիկական ճնշում ստեղծելն է։ Արդյունքում պտղին դուրս ձգելու համապատասխան պայմաններ են ստեղծվում։

Ցուցումներն են՝

  • ծննդաբերական ուժի թուլություն,
  • պտղի հիպոքսիայի սկիզբ, 
  • պորտալարի անկում, 
  • ընկերքի մասնակի շերտազատում, 
  • ընկերքի ծայրային սինուսի արնահոսություն և այլն։ 

Հակացուցումներն են՝

  • վաղաժամ ծննդաբերություն (մինչև 35-րդ շաբաթը), 
  • կնոջ կոնքի և երեխայի գլխի չափսի անհամապատասխանություն, 
  • հիվանդություններ, որոնց դեպքում ծննդաբերական ջիգը ցանկալի չէ (սրտի արատներ և այլն), 
  • պտղի գլխի ջրգողություն, 
  • ընկերքի վաղաժամ շերտազատում և այլն։ 

Պայմաններն են՝

  • կենդանի պտուղ, 
  • պտղապարկի բացակայություն, 
  • արգանդի պարանոցի ամբողջական բացվածք, 
  • պտղի գլխի և կնոջ կոնքի չափերի համապատասխանություն, 
  • պտղի ծոծրակային առաջադություն։ 

Պետք է ասենք, որ վակուում-էքստրակտորը հազվադեպ են կիրառում, քանի որ հետագայում այն կարող է բացասական ազդեցություն թողնել երեխայի նյարդահոգեբանական զարգացման վրա։