Քաշի նվազումը վահանաձև գեղձի հիվանդության դեպքում

29.05.201721682

Վահանաձև գեղձի հիվանդությունները շատ են, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր ախտանշաններն ու կլինիկական պատկերը։ Ընդ որում՝ միևնույն նշանը կարող է հակառակ կերպով դրսևորվել։ Խոսքը մարմնի քաշի տատանման մասին է։

Տրիյոդթիրոնին և թիրոքսին հորմոնները, որոնք արտադրվում են վահանաձև գեղձի կողմից, ընդունակ են փոխել նյութափոխանակության արագությունը՝ համապատասխանաբար ազդելով նաև մարմնի քաշի վրա։ Նշված հորմոններն ակտիվորեն ազդում են էներգիայի, թթվածնի սպառման, ջերմության արտադրման և օրգանիզմի բոլոր համակարգերի վրա։

Վահանաձև գեղձի հորմոնների պակասը հանգեցնում է մարմնի քաշի ավելացման, իսկ ավելորդ քանակը՝ քաշի նվազման։ Բանն այն է, որ հիպոթիրեոզի դեպքում նյութափոխանակության արագությունը նվազում է, իսկ թիրեոտոքսիկոզի դեպքում (հիպերթիրեոզ)՝ աճում։ Այդպիսով վահանաձև գեղձի հիվանդության դեպքում քաշի նվազեցումը խնդիր է դառնում ինչպես հիպոթիրեոզ ունեցող մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել, այնպես էլ հիպոթիրեոզ ունեցողների համար, որոնք ցանկանում են գիրանալ։

Եթե նկատեք, որ սկսել եք արագ գիրանալ կամ նիհարել, պետք չէ հապշտապ եզրակացություններ անել։ Վահանաձև գեձի հիվանդությունների դեպքում սովորաբար այլ նշաններ էլ են լինում։ Թիրեոտոքսիկոզի (հիպերթիրեոզ) դեպքում նկատվում է թուլություն, ձեռքերի դող, քրտնարտադրություն, արագ սրտխփոց (րոպեում 120 զարկ), դյուրագրգռություն, նյարդայնություն, քաշի նվազում, քնի խանգարում, տրամադրության փոփոխություններ։

Ի հայտ է գալիս էկզաֆտալմ, որն ուղեկցվում է կոպերի այտուցվածությամբ, աչքերի տակի պարկերով, հայացքի կենտրոնացման անհնարինությամբ։ Խանգարվում է դաշտանային ցիկլը։

Հիպոթիրեոզի դեպքում դիտվում են հետևյալ ախտանշանները՝

  • քաշի ավելացում, 
  • քնկոտություն, 
  • գունատություն, 
  • մազաթափություն, 
  • հոգնածության անվերջ զգացում, 
  • էներգիայի բացակայություն։

Վերոնշյալ երկու հիվանդությունների դեպքում էլ բուժման բացակայությունը հղի է ծանր հետևանքներով, այդ պատճառով ոչ մի դեպքում չի կարելի հետաձգել բուժումը։

Կարդացեք՝ Հղիությունը և հիպոթիրեոզը

Բուժման ֆոնին պետք է շարունակ կառավարել քաշը․ հիպոթիրեոզի դեպքում փորձել գիրանալ, թիրեոտոքսիկոզի դեպքում՝ չնիհարել։ Հիպոթիրեոզ ունեցող մարդկանց համար քաշի նվազեցման լավագույն ձևը հիվանդությունն աչքաթող չանելը, հատուկ դիետա պահելը և ֆիզիկական ծանրաբեռնվածության ռեժիմի պահպանումն է։ Թիրեոտոքսիկոզ ունեցողները, ընդհակառակը, պետք է լավ սնվեն, հանգստանան, զերծ մնան սթրեսնեից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

Վահանաձև գեղձի հիվանդությունները շատ են, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր ախտանշաններն ու կլինիկական պատկերը։ Ընդ որում՝ միևնույն նշանը կարող է հակառակ կերպով դրսևորվել։ Խոսքը մարմնի քաշի տատանման մասին է։

Տրիյոդթիրոնին և թիրոքսին հորմոնները, որոնք արտադրվում են վահանաձև գեղձի կողմից, ընդունակ են փոխել նյութափոխանակության արագությունը՝ համապատասխանաբար ազդելով նաև մարմնի քաշի վրա։ Նշված հորմոններն ակտիվորեն ազդում են էներգիայի, թթվածնի սպառման, ջերմության արտադրման և օրգանիզմի բոլոր համակարգերի վրա։

Վահանաձև գեղձի հորմոնների պակասը հանգեցնում է մարմնի քաշի ավելացման, իսկ ավելորդ քանակը՝ քաշի նվազման։ Բանն այն է, որ հիպոթիրեոզի դեպքում նյութափոխանակության արագությունը նվազում է, իսկ թիրեոտոքսիկոզի դեպքում (հիպերթիրեոզ)՝ աճում։ Այդպիսով վահանաձև գեղձի հիվանդության դեպքում քաշի նվազեցումը խնդիր է դառնում ինչպես հիպոթիրեոզ ունեցող մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել, այնպես էլ հիպոթիրեոզ ունեցողների համար, որոնք ցանկանում են գիրանալ։Վահանաձև գեղձի հիվանդությունները շատ են, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր ախտանշաններն ու կլինիկական պատկերը։ Ընդ որում՝ միևնույն նշանը կարող է հակառակ կերպով դրսևորվել։ Խոսքը մարմնի քաշի տատանման մասին է։ Տրիյոդթիրոնին և թիրոքսին հորմոնները, որոնք արտադրվում են վահանաձև գեղձի կողմից, ընդունակ են փոխել նյութափոխանակության արագությունը՝ համապատասխանաբար ազդելով նաև մարմնի քաշի վրա։ Նշված հորմոններն ակտիվորեն ազդում են էներգիայի, թթվածնի սպառման, ջերմության արտադրման և օրգանիզմի բոլոր համակարգերի վրա։ Վահանաձև գեղձի հորմոնների պակասը հանգեցնում է մարմնի քաշի ավելացման, իսկ ավելորդ քանակը՝ քաշի նվազման։ Բանն այն է, որ հիպոթիրեոզի դեպքում նյութափոխանակության արագությունը նվազում է, իսկ թիրեոտոքսիկոզի դեպքում (հիպերթիրեոզ)՝ աճում։ Այդպիսով վահանաձև գեղձի հիվանդության դեպքում քաշի նվազեցումը խնդիր է դառնում ինչպես հիպոթիրեոզ ունեցող մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել, այնպես էլ հիպոթիրեոզ ունեցողների համար, որոնք ցանկանում են գիրանալ։