Պորտալարի պաթոլոգիա

Պորտալարի պաթոլոգիա

Պորտալարի անոմալիաները ենթադրում են դրա երկարության փոփոխություններ (կարճ, երկար), հանգույցների առաջացում, անոթների սխալ զարգացում, հեմատոմաներ, կիստաներ, հեմանգիոմաներ, տերատոմաներ և այլն։

Տարբերում են բացարձակ և հարաբերական կարճ պորտալար։ Բացարձակ կարճ է համարվում 40սմ-ից կարճ պորտալարը։ Հարաբերական կարճ պորտալարը, որը հաճախ է հանդիպում, սովորական երկարություն է ունենում (40-70սմ), կարճանում է պտղի մարմնի մասերին փաթաթվելու կամ իսկական հանգույցների առաջացման արդյունքում։

Կարճ պորտալարը կարող է պտղի սխալ դիրքի պատճառ դառնալ, իսկ ծնդաբերության ժամանակ ծանր բարդություններ առաջ բերել, քանի որ դանդաղեցնում է պտղի շարժը, ձգվում է և հանգեցնում ընկերքի շերտազատման, երբեմն էլ պոկվում է։ Այդ բոլոր բարդությունները հանգեցնում են պտղի սուր հիպոքսիայի։

Երկար պորտալարը (70սմ-ից ավել) ամենից հաճախ հանդիպող շեղումն է և կարող է փաթաթվել պտղի մարմնի մասերին կամ իսկական հանգույցների պատճառ դառնալ։ Հանգույցը ձևավորվու է հղիության սկզբնական ժամկետներում, երբ պտուղը փոքր է լինում և կարողանում է անցնել հանգույցի օղերի միջով, որոնք հետագայում ձգվում են։ Ձգումը հղիության և ծննդաբերության ընթացքում կարող է պտղի սուր հիպոքսիայի և մահվան պատճառ դառնալ։

Կարդացեք՝ Ինչ է պորտալարի փաթաթումը

Կեղծ հանգույցները պորտալարի երակների վարիկոզ լայնացման հետևանքով առաջացած հաստացումներ են, որոնք բացասաբար չեն ազդում պտղի վրա։

Պորտալարի ախտաբանական ամրացումը լինում է եզրային և թաղանթային։ Եզրայինի դեպքում այն ամրացած է լինում ընկերքի ծայրամասին։ Հղիությունն ու ծննդաբերությունն այդ դեպքում ընթանում են առանց խնդիրների։

Թաղանթայինի դեպքում պորտալարն ամրացած է լինում ոչ թե ընկերքին, այլ պտղաթաղանթին։ Այդ դեպքում ծննդաբերության ընթացքում մեծանում է անոթների պատռման և հիպոքսիայի առաջացման, որպես հետևանք՝ պտղի մահվան վտանգը։

Թաղանթային ամրացման դեպքում մեծ է նաև պտղի աճի հապաղման և վաղաժամ ծննդաբերության վտանգը։

Պորտալարի միակ արտերիան երբեմն համակցվում է պտղի զարգացման արատների հետ՝ սրտի, երիկամների, միզուղիների, սեռական օրգանների, հենաշարժողական համակարգի արատներ։ Այդ շեղման անտենատալ ախտորոշումը դժվար չէ․ ուլտրաձայնային հետազոտության ընթացքում նկատվում է երկու արտերիա և մեկ երակ։

Պորտալարի միակ արտերիայի հայտաբերման դեպքում պահանջվում է մանրակրկտորեն հետազոտել պտղինև նորածնին՝ բացահայտելու զարգացման հնարավոր արատները։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար