Ինչպես հավաքել և պահպանել կրծքի կաթը

Ինչպես հավաքել և պահպանել կրծքի կաթը

Նորածնի համար ամենաարժեքավոր կերակուրը մոր կրծքի կաթն է։ Կան կանայք, որոնք ցանկանում են երեխային կերակրել կրծքի կաթով, սակայն որոշ հանգամանքների բերումով ստիպված են լինում կերակրել նախապես կթած կաթով։ Այդ դեպքում պետք է իմանալ կաթը հավաքելու և պահպանելու ճիշտ ձևը։

Ինչպե՞ս հավաքել կաթը

Կաթի անբավարարության դեպքում խորհուրդ է տրվում յուրաքանչյուր կերակրումից հետո հավաքել մնացորդը, որպեսզի ավելի շատ արտադրվի։ Այդպես է պետք անել այնքան ժամանակ, մինչև կաթն սկսի բավականացնե։

Երեխայից հազվադեպ հեռու լինելու դեպքում կարող եք կթել ձեռքով, սակայն եթե ստիպված եք աշխատանքի գնալ կամ երեխան թույլ է ծնվել, զարգացած չէ և ինքնուրույն չի կարողանում բռնել կուրծքը, ավելի լավ կլինի հատուկ սարք ձեռք բերել։

Փորձեք կթել 2-3 ժամը մեկ, որպեսզի հնարավորին չափ երկար պահպանեք լակտացիան։ Կաթի հավաքումը ձեռքով։ Լվացվեք, նախապատրաստեք կաթի տարան։ Այն պետք է մաքուր լինի, մանրէազերծված։ Նուրբ շարժումներով մերսեք կաթնագեղձերը։ Բթամատն ու ցուցամատը դրեք արեոլայի եզրին, իսկ մյուս մատներով ներքևից պահեք կուրծքը։ Հաճախակի և կարճատև սեղմումներ կատարեք և հավաքեք կաթը։ Ճիշտ կատարելու դեպքում ցավ և անհարմարություն չի զգացվի։

Ավելի արագ կատարելու համար կթիչ օգտագործեք։Դրանք լինում են ձեռքի և էլեկտրական։ Նախքան սկսելը ծանոթացեք օգտագործման կանոններին և խորհուրդներին։ Ուշադրություն դարձրեք սարքի մաքրությանը։

Ինչպե՞ս պահպանել հավաքված կաթը

Կաթի պահպանման մի քանի ձև կա՝ կախված նախատեսած ժամկետից։ Պե՞տք է կաթը պահել սառնարանում։ Կարելի է, 0 –ից մինչև + 4 աստիճանի դեպքում կաթը պահպանվում է 7 օր։ Պետք է կաթը դնել սառնարանի ներսում, ոչ թե դռան վրա։

Կարելի՞ է սառեցնել կրծքի կաթը

Սառեցված կաթը կարելի է պահել 2 շաբաթից մինչև 3 ամիս։ Ամեն բան կախված է սառցախցիկից։ Մյուս, ամենօրյա օգտագործվող մթերքներից առանձին մասում դնելու դեպքում այն կպահպանվի մինչև երեք ամիս։ Սառցախցիկում պահելուց առաջ անպայման նշեք ամսաթիվը։

Խորհուրդ չի տրվում հալեցնել և նորից սառեցնել կաթը, ինչպես նաև մեծ քանակությամբ թարմ կաթ ավելացնել հնին։ Սառեցված կաթը պետք է հալեցնել՝ տարան տաք ջրի մեջ դնելով։ Կան նաև տաքացման համար նախատեսված հատուկ սարքեր։ Նկատի ունեցեք, որ չի կարելի եռացնել կամ չափից շատ տաքացնել մայրական կաթը, քանի որ այն կկորցնի իր արժեքավոր հատկանիշները։

Արգելվում է նաև միկրոալիքային վառարանի միջոցով տաքացնելը, քանի որ անհավասար տաքացման հավանականությունը մեծ է։ Խորհուրդ չի տրվում հալեցված կաթը պահել երկու օրից ավել։

Որտե՞ղ պահել կաթը, եթե սառնարան չկա

Կրծքի կաթը չի փչանում սենյակային ջերմաստիճանում (25 С), պահպանվում է 4-6 ժամ և չի կորցնում օգտակար հատկանիշները։ Այսինքն՝ կարող եք առանց անհանգստանալու այն պահել սենյակում։ Կարող եք նաև թերմոս օգտագործել՝ նախապես այն սառեցնելով սառույցի կտորներով։

Մայրական կաթի պահպանման ժամկետրները

Կաթնախեժ՝ սենյակային 27-32 C (80.6-89.6 F) ջերմաստիճանում 12 ժամ։

Հասուն կաթ՝

  • 15 C (59-60F) –ի դեպքում 24 ժամ, 
  • 19-22 C (66-72 F)-ի դեպքում 10 ժամ, 
  • 25 C (79 F)-ի դեպքում 4-6 ժամ, 
  • սառնարանում 0-4 C (32-39 F)- դեպքում 7օր։ 

Սառեցված կաթ՝

  • ընդհանուր սառցախցիկ՝ 2 շաբաթ, 
  • առանձին դուռ կամ դարակ ունեցող սառցախցիկ՝ 3-4 ամիս, 
  • մշտական 19 C (0 F) ջերմաստիճանով առանձին սառցախցիկ՝ 6 ամիս և ավել։ 

Ի՞նչ տարա օգտագործել կաթը պահելու համար

Տարաների ընտրանին մեծ է։ Կարելի պահպանել ինչպես ապակյա, այնպես էլ պլաստիկ տարաներում։ Կարևորը դրա որակյալ և ստերիլ լինելն է, այն պետք է ամուր փակվի։

 

Սկզբնաղբյուրը՝ ya-mamochka.com

Թարգմանությունը և ադապտացումը՝ sotskiy.am

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար