Հղի կանանց էնցեֆալոպատիա

03.04.20176157

Էնցեֆալոպատիան մի վիճակ է, որ բնորոշ է հղի բոլոր կանանց և պետք չէ վախենալ դրանից։ Այն առանձնանում է հատուկ նշաններով։

Հղի կանայք աչքի են ընկնում դանդաղկոտությամբ, դժվարանում են որոշումներ կայացնել։ Օրինակ՝ առօրյա, սովորական աշխատանքը չեն կարողանում կատարել նախկին տեմպով, նոր բան սովորելն ավելի երկար ժամանակ է պահանջում, անգամ ծննդատան ընտրությունն է խնդիր դառնում՝ պահանջելով ավելի երկար ժամանակ ու էներգիա։

Խնդիրներ են առաջանում՝ կապված ուշադրության կենտրոնացման հետ։ Դժվարությամբ են կարողանում կատարել նախկինում սովորական դարձած, ծանոթ աշխատանքը, նվազում է ռեակցիայի արագությունը։

Թուլանում է վերլուծական մտածողությունը, իսկ տրամաբանությունը երբեմն արգելակվում է։ Ցանկացած տեղեկություն, անգամ այնպիսի կարևոր տեղեկություններ, ինչպիսիք են վնասակար սովորություններից հրաժարվելը․ արժե-չարժե, ինչպես հրաժարվել, դժվարությամբ են մշակվում ուղեղում։

Առաջին պլան են մղվում հույզերը, մտածողությունն աշխատում է հույզերի ազդեցությամբ, որոշում կայացնելն ավարտվում է արցունքներով ու հիստերիայով։ Մոռացկոտություն է դրսևորվում ցանկացած հարցում, ցանկացած ոլորտում, անգամ հղիությանը և հետազոտություններին վերաբերող կարևոր հարցերում։ Առևտուր անելիս անհրաժեշտ մթերքների մասին մոռանալը սովորական երևույթ է դառնում հղի կնոջ համար։

Մասնագետները կարծում են, որ այդպիսի նշանների առաջացումը պայմանավորված է հորմոնային փոփոխություններով։ Յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր առանձնահատկությունները, ուստի էնցեֆալոպատիայի դրսևորումներն ու տևողությունը տարբեր է լինում։ Ոմանց հաջողվում է հեշտությամբ անցնել «հիմարության» փուլը և շարունակել արդյունավետորեն աշխատել ու սովորել, քանի որ երեխայի խնամքը նաև խթան է ինքնազարգացման համար։

Պետք չէ անհանգստանալ այդ վիճակի համար ու խուճապի մատնվել, քանի որ այն ժամանակավոր է և վաղանցիկ։ Ծննդատան ընտրությունը վստահեք մտերիմ մարդկանց։

Հոգեբանորեն էնցեֆալոպատիան անգամ դրական երևույթ է, քանի որ հղի կնոջը հնարավորություն է տալիս երբեմն պաշտպանվել բացասական տեղեկություններից, սթրեսից, քննադատությունից և անցանկալի խոսակցություններից, թույլ է տալիս չծանրաբեռնել նյարդային համակարգը։