Տոքսոպլազմոզ (տոքսոպլազմա)

07.03.201711012

Տոքսոպլազմոզը մակաբուծային հիվանդություն է, հարուցիչները ներբջջային մակաբույծ տոքսոպլազմաներն են։ Հիվանդությունը բնորոշվում է քրոնիկական ընթացքով, կմախքային մկանների, միոկարդի, աչքերի, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարմամբ, ինչպես նաև այդ ֆոնին զարգացող լիմֆոադենոպատիայով (ռեգիոնար լիմֆահանգույցների մեծացում) և հեպատոսպլենոմեգալիայով (փայծաղի և լյարդի մեծացում)։

Հարուցիչը Toxoplasma gondii մակաբույծն է, որը զարգանում է կատուների աղիների էպիթելային բջիջներում։

Վարակման պատճառները

Վարակի աղբյուրը կատուներն են, խոզերն ու կովերը։ Վարակման ուղիներն են՝

  • ալիմենտար (օոցիտների ներթափանցում մարդու ստամոքսաղիքային համակարգ վատ լվացված կամ չլվացված բանջարեղենի ու մրգերի, վատ եփված մսի միջոցով), 
  • պարենտերալային՝ արյան միջոցով (մսի արտադրությունում աշխատող մարդկանց վարակում, արյան փոխպատվաստում կամ օրգանների փոխպատվաստում), 
  • ուղղահայաց ուղի (տրանսպլացենտարային)՝ պտղի առաջնային վարակում հղիության ընթացքում, երբ տոքսոպլազման ներթափանցում է ընկերքի միջով։

Ախտանշանները

Տոքսոպլազմոզի ախտանշանները բազմազան են և հաճախ նմանվում են այլ հիվանդությունների ախտանշաններին՝ սկսվելով բորբոքմամբ և ավարտվելով գոյացությամբ, երբեմն էլ ախտանշանները բացակայում են։ Ինկուբացիոն՝ թաքնված շրջանը տևում է մինչև երեք շաբաթ։

Երբ իմունային համակարգը ամուր է լինում, բոլոր ակտիվ տոքսոպլազմաները մահանում են և մնում են միայն հյուսվածքային ցիստերը, որոնք պահպանվում են երկար ժամանակ, սակայն ժամանակի ընթացքում միևնույնն է մահանում են և ներծծվում։ Իմունադեֆիցիտային վիճակներում հյուսվածքային ցիստերը չեն քայքայվում և հիվանդությունը կրկնվում է։

Ձեռքբերովի տոքսոպլազմոզի ձևերը կախված են ախտահարված օրգանի տեսակից։ Առանձնացվում են հետևյալ ձևերը՝

  1. լիմֆոնոդուլյար ձև՝ լիմֆահանգույցների մեծացում (ծոծրակային և պարանոցային, մեզենտերիալային՝ ստամոքսաղիքային տրակտի հատվածում (փայծաղի և լյարդի մեծացում) և այլ, 
  2. մենինգոէնցեֆալիտիկ։

Մենինգոէնցեֆալիկ ձևը բազմաբնույթ նյարդաբանական ախտանշանների խումբ է, ուստի ստոև կթվարկենք միայն հիմնական փոփոխությունները՝

  • ուղեղային՝ ցերեբրալ դրսևորումներ (էնցեֆալիտ, մենինգոէնցեֆալիտ, վասկուլիտ), 
  • տարածված (մենինգոէնցեֆալոռադիկուլոնևրոպատիա, դիէնցեֆալիտ), 
  • սպինալ՝ ողնուղեղային, 
  • ծայրամասային նյարդերի ախտահարում։
  • աչքի՝ խորիոռիտենիտ և ուվեիտ, 
  • սրտային ձև՝ օջախային կամ դիֆուզ միոկարդիտի կամ պերիկարդիտի զարգացում, 
  • գեներալիզացված ձև (դողէրոցք, մկանային ցավ, հոդացավ), 
  • բնածին տոքսոպլազմոզ, որն առանձին տեսակ է և ունի մի շարք ախտանշաններ, որոնք կախված են վարակման պահին հղիության ժամկետից։ Ահա՝ 
  • մինչև հղիության երկրորդ շաբաթ՝ պտղի մահ, 
  • 2 շաբ-2 ամիս՝ էմբրիոֆետոպատիայի ընդհատում կամ զարգացում, 
  • 2-6-րդ ամիս՝ վաղ ֆետոպատիայի ընդհատում կամ զարգացում, 
  • 6-7-րդ ամիս՝ սուր կամ ենթսուր ձևն ընթանում է ներարգանդային փուլում և ավարտվում է մինչև երեխայի զարգացումը, ծնունդից հետո տոքսոպլազմոզն ընթանում է քրոնիկական ձևով՝ հիդրոցեֆալիա, ֆիզիկական և մտավոր զարգացման հապաղում, երկարատև դեղնուկ, անեմիա և այլն, 
  • 7- 8-րդ ամիս՝ սուր փուլն ավարտվում է նախքան ծնունդը, և երեխան ծնվում է ենթասուր ձևով՝ կենտրոնական նյարդային համակարգի և աչքերի ախտահարում, զարգացող հիդրոցեֆալիա,
  • 8-9-րդ ամիս՝ ծնվում է բնածին սուր տոքսոպլազմոզով։

Որքան ուշ շրջանում է կատարվում վարակումը, այնքան ծանր են լինում ախտանշանները ծննդյան պահին։

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է արյան հետազոտության, մանրէաբանական ցանքսի, պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով։ Բնածին տոքսոպլազմոզի ախտորոշման նպատակով հետազոտում են երեխայի հակամարմինները և համեմատում մոր հակամարմինների հետ։

Բուժումը

  • Էթիոտրոպ բուժում։ Ազդում է միայն տրոֆոզոիդների վրա։  
  • Պաթոգենետիկ բուժում՝ տոքսոպլազմինաթերապիա, հակահիստամինային դեղապատրաստուկներ, իմունամոդուլյատորներ և իմունախթանիչներ։
  • Սիմպտոմատիկ բուժումը նշանակվում է տոքսոպլազմոզի տարբեր ձևերի գերակշռող ախտանշանների հիման վրա։

Բուժման տևողությունը կախված է հիվանդության ծանրության աստիճանից և բուժման հանդեպ պատասխան ռեակցիայից: Հղիության դեպքում կարող է բարձրացվել հղիության ընդհատման հարցը։

Կանխարգելումը

Կանխարգելիչ հատուկ միջոցներ մշակված չեն։ Ուստի հարկավոր է հետևել հիգիենայի կանոններին, ջերմային մշակման ենթարկել սննդամթերքները, սահմանափակել կատուների հետ շփումը։

Որքան ուշ շրջանում է կատարվում վարակումը, այնքան ծանր են լինում ախտանշանները ծննդյան պահին։

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է արյան հետազոտության, մանրէաբանական ցանքսի, պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով։ Բնածին տոքսոպլազմոզի ախտորոշման նպատակով հետազոտում են երեխայի հակամարմինները և համեմատում մոր հակամարմինների հետ։