Ինտիմ հիգիենա․ հարց ու պատասխան

02.03.201726390

Ինչպե՞ս լվացվել

Ինտիմ հատվածի լվացումը պետք է կատարվի առջևից հետև ուղղությամբ, ցանկալի է օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։ Պարտադիր պետք է լվացվել սեռական ակտից հետո, ինչպես նաև դեֆեկացիայից հետո։ Մենստրուացիայի ընթացքում կարելի է լվացվել 4-5 անգամ։

Լվացող ի՞նչ միջոց օգտագործել

Հարկավոր է լվացվել չեզոք рН-ով օճառով։ Հատուկ ինտիմ գել կամ օճառ օկտագործել:

Ի՞նչ է ցնցուղումը

Հեշտոցի ցնցուղումը հատուկ ձևով հեշտոցի լվացումն է, ինչը կարող է վատ անդրադառնալ վերարտադրողական առողջության վրա՝ առաջացնելով արգանդի բորբոքում, արգանդի պարանոցի վնասվածք և այլն։ Խորհուրդ չի տրվում կատարել։

Կարդացեք՝ Ինտիմ հիգիենայի գաղտնիքները

Ո՞րն համարվում բնականոն արտադրություն

Հեշտոցից եկող արտադրությունը լինում է սպիտակ, թանձր, երբեմն թափանցիկ և անհոտ, ծավալը՝ 1-4մլ։ Արտադրության ծավալը մեծանում է հղիության ընթացքում, դաշտանի ցիկլի կեսերին կամ ձվազատման շրջանում։

Ամենօրյա ի՞նչ միջադիրներ օգտագործել

Խորհուրդ է տրվում բամբակյա հիգիենիկ միջադիրներ օգտագործել, քանի որ չեն գրգռում մաշկը։

Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում սինթետիկ նյութերից կարված ներքնաշոր կրել

Սինթետիկ ներքնազգեստը նպաստում է տեղային ջերմաստիճանի և խոնավության բարձրացմանը, ինչն իր հերթին հանգեցնում է հեշտոցի վարակների։

Ի՞նչ է կանդիդոզը

Կանդիդոզը սնկային հիվանդություն է, հարուցիչը Candida albicans սունկն է, որն առկա է ցանկացած կնոջ հեշտոցում, սակայն փոքր քանակությամբ։ Եթե հեշտոցի բնականոն պայմանները խանգարվում են, սնկի աճը խթանվում է, օգտակար մանրէները ճնշվում են և բորբոքում է առաջանում։

Ի՞նչ է գարդներելան

Գարդներելան միկրոօրգանիզմ է, որ սովորաբար առկա է լինում հեշտոցոմ։ Դրա քանակի մեծացումը հանգեցնում է գարդներելիոզ հիվանդության։ Պատճառը հեշտոցի նորմալ միկրոֆլորայի խանգարումն է:

Ո՞րն է տհաճ հոտի պատճառը, եթե չկա արտադրություն

Սեռական օրգաններից եկող տհաճ հոտի պատճառը կարող են տարաբնույթ վարակներն ու բորբոքումները լինել, ինչպես նաև քլամիդիոզը, սնկային հիվանդությունները։ Հարկավոր է չզբաղվել ինքնաբուժությամբ և անպայման դիմել բժշկի։ Խուսափեք պատահական սեռական կապերից։