Միֆեր կրծքի քաղցկեղի մասին

Միֆեր կրծքի քաղցկեղի մասին

Կրծքի քաղցկեղն այսօր ամենատարածված հիվանդություններից մեկն է և դրա վերաբերյալ եղած պատկերացումներից ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը։

Միֆ 1․ Կրծքում ի հայտ եկող կոշտուկների մեծ մասը քաղցկեղային են։

Ոչ, դրանց մեծամասնությունը քաղցկեղային չէ, կարող է լինել կիստա կամ ֆիբրոադենոմա և այլն, հիմնականում առաջանում են հորմոնային անհավասարակշռության հետևանքով։

Միֆ 2․ Կրծքի քաղցկեղը միշտ կոշտուկի տեսքով է դրսևորվում։

Բացի կոշտացումից, կան նաև այլ ախտանշաններ՝ այտուցվածություն, մաշկի գրգռվածություն և թեփոտում, պիգմենտների առաջացում, կրծքի ձևի և չափի փոփոխություն, պտուկների ցավ և ձևախախտ, կաթնագեղձերից եկող արտադրություն։

Միֆ 3․ Կրծքի քաղցկեղի կանխարգելման միակ միջոցը ինքնազննումն է։

Շատ բաներ կան, որոնք կարող են անել կանայք առողջությունը պահպանելու համար։ Օրինակ՝ նիհարել ավելորդ քաշի դեպքում, պարբերաբար սպորտով զբաղվել, հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից, ուշադիր լինել հորմոնային ֆոնի հանդեպ, հաճախ սնվել բուսական մթերքներով և այլն։

Առողջության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է չարորակ բջիջների զարացումը կանխող մթերքների մի ցանկ՝

  • կաղամբ, բրոկոլի, հազար, 
  • սոյա, սոյայի սուս, տոֆու, 
  • սոխ ու սխտոր, 
  • ընկուզեղեն, 
  • շպիտակե սունկ, 
  • լոլիկ, 
  • ձուկ և օմեգա 3 պարունակող այլ մթերքներ, 
  • վիտամին C պարունակող մրգեղեն և հատապտուղներ, 
  • քրքում, 
  • սև և կանաչ թեյ։ 

Միֆ 4․ Ռիսկային խմբում միայն այն կանայք են, որոնց ազգակցականները քաղցկեղ են ունեցել։

Հիվանդների մոտավորապես 70%-ը չեն մտնում այդ խմբի մեջ։ Պետք է, սակայն, ուշադիր լինել, թե մայրը, քույրը, մորաքույրը կամ տատը քաղցկեղ են ունեցել։

Միֆ 5․ Մետաղական աղեղով կրծքկալ կրելը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։

Այդ պնդումը գիտականորեն ապացուցված չէ։ Հագուստը ոչ մի կերպ չի անդրադառնում հիվանդության առաջացման վրա։

Միֆ 6․ Անտիպերսպիրանտների օգտագործումը մեծացնում է հիվանդանալու վտանգը։

Այս հանգամանքը նույնպես գիտականորեն ապացուցված չէ։ Պարաբենների (հատուկ հավելանյութեր) և քաղցկեղի միջև կապը հերքվել է։

Միֆ 7․ Փոքր կուրծք ունեցող կանայք ռիսկային խմբում չեն։

Շատ փոքր և շատ մեծ կուրծքը դժվար է հետազոտել մամոգրաֆիայի և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով, սակայն ոչ մի ապացույց չկա, որ զրոյական չափսի կուրծք ունեցող կանայք հակված են քաղցկեղի։ Գեղձի հյուսվածքների տիպն ավեի կարևոր է, քան չափսը։

Միֆ 8․ Կոֆեինը կրծքի քաղցկեղ է առաջացնում։

Այս գաղափարը նույնպես գիտական հիմք չունի։ Ոչ մի կապ չի հայտնաբերվել կոֆեինի և քաղցկեղի միջև, ընդհակառակը, որոշ հետազոտություններ վկայում են, որ կոֆեինը նվազեցնում է հիվանդության վտանգը։

Միֆ 9․ Կրծքում ֆիբրոզ-կիստոզային փոփոխություններ ունեցող կանայք ռիսկային խմբում են։

Կրծքում ուժգին ցավ զգացվում է մաստիտի կամ մաստոպատիայի ժամանակ։ Այսօր կանայք ավելի հաճախ կարող են հետազոտություն անցնել և ժամանակին պազել կոշտացման բնույթը։

Միֆ 10․ Մամոգրաֆիան ճառագայթահարում է՝ մեծացնելով քաղցկեղի առաջացման վտանգը։

Մամոգրաֆիայում իսկապես օգտագործվում են ռենտգենյան ճառագայթներ, սակայն կանխարգելիչ մեծ օգուտի համեմատությամբ դրա հասցրած վնասը նվազագույն է։ Այն թույլ է տալիս ժամանակին ախտորոշել հիվանդությունը և համապատասխան միջոցներ ձեռք առնել։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում