Ինչու՞ են կանայք վախենում խոսել իրենց սեռական ցանկությունների մասին

Ինչու՞ են կանայք վախենում խոսել իրենց սեռական ցանկությունների մասին

Կանայք սովորել են խոսել իրենց ցանկությունների մասին, սակայն մի ոլորտ կա, որի մասին դեռ շարունակում են լռել։ Այդ ոլորտը սեքսն է։

Առաջին հերթին՝ մեր մարմինը ոչ մի ձեռնարկ կամ քարտեզ չունի, ինչու՞ ենք սպասում, որ տղամարդը մեզ կհասկանա առանց բառերի։ Երկրորդ՝ ի տարբերություն տղամարդու կնոջ սեռական ցանկությունն ուղղակիորեն կապված է երևակայության ու երևակայական պատկերների հետ, այդ պատճառով էլ մեզ երկար ժամանակ է հարկավոր սեքսին նախապատրաստվելու համար։

Կանայք, սակայն, շարունակում են կարծել, որ ամոթ է խոսել սեռական ցանկությունների մասին։ Նշանակում է, որ եթե անգամ տղամարդն անկեղծ խոսակցություն սկսի, միևնույնն է ծանր ու թեթև կանեք սեփական ցանկությունների մասին խոսելուց առաջ։ Մի քանի պատճառ կա, որոնք խանգարում են մեզ խոսել մեր ցանկությունների մասին։

Մեզ թվում է, որ սեքսը տղամարդու արտոնությունն է

Ժամանակակից աշխարհում կնոջ սեքսուալ պահանջմունքները դեռևս երկրորդական են համարվում։ Աղջիկները վախենում են պաշտպանել իրենք իրենց, իսկ անկողնում սեփական ցանկություններին հետևելը սեռական հարաբերությունների մի մասն է։ Կոնկրետ ի՞նչ եք ուզում։ Պարզապես ասեք այն բարձրաձայն։

Միայն զուգընկերոջ մասին մի մտածեք, մի մտածեք միայն նրան գոհացնելու մասին, դուք ինքներդ էլ պետք է սովորեք պրոցեսից հաճույք ստանալ։ Դադարեք տեխնիկական կողմերը յուրացնելը, թուլացեք, մի մտածեք սեփական մարմնի թերությունների մասին, կենտրոնացեք ցանկությունների վրա և լսեք, թե ինչ են հուշում զգացումները։

Վախենում ենք դիպչել զուգընկերոջ ինքնասիրությանը

Խոսակցությունը երբեք մի սկսեք ամենասարսափելի արտահայտություններից մեկով՝ պետք է խոսենք մեր հարաբերությունների մասին։ Այն վախեցում է, ցույց է տալիս, որ պատրաստվում եք ոչ թե խնդիրը լուծելուն, այլ վեճի բռնկվելուն։

Սովոր ենք մտածել, որ անկողնում խնդիրների մասին խոսելը ցույց է տալիս, որ մի բան այն չէ։ Զուգընկերոջը չնեղացնելու նպատակով խոսակցությունը մեղմ սկսեք՝ ինձ դուր է գալիս քեզ հետ սիրով զբաղվելւ, ուզում եմ քեզ հետ մի բան քննարկել․․․

Մոռացեք գուշակելու մասին, ուղիղ ասեք, թե ինչ եք ուզում

Մի սկսեք քննադատությամբ, ասեք, թե ինչն է ձեզ դուր գալիս, ինչն է հաճույք պատճառում։ Բացասականը կարող է նեղացնել զուգընկերոջը, և նա պարզապես չի ընդունի ձեր ասածները։

Հարաբերությունների որոշակի փուլում այդպիսի անկեղծ զրույցները կարող են մտերմացնել ձեզ, իսկ խնդիրների համատեղ հաղթահարումը հնարավորություն կտա այլ տեսանկյունից, նորովի նայել զուգընկերոջը։ Բացի այդ կհասկանաք, թե հարաբերության մեջ որն է թույլ կողմը և կկարողանաք բարելավել այն։

Վախենում ենք, որ տղամարդը կքննադատի մեզ

Կարևոր չէ, թե կոնկրետ ինչ ենք ասում զուգընկերոջը, վախենում ենք ֆիզիկապես և հուզականորեն մերժվելուց։ Հասարակության մեջ դեռևս ամուր է այն դիրքորոշումը, որ կինը սեքս չի խնդրում, միայն ստանում է այն։

Այդ ամենը հանգեցնում է «լավ» և «վատ» աղջիկների վերաբերյալ կարծրատիպային մտածողություն աղջիկներին ստիպում է մտածել, որ սխալ են գործում սեփական սեքսուալ ցանկությունների մասին խոսելով։

Եթե կարծում եք, որ տղամարդիկ ընդունակ են կարդալ ձեր մտքերը, չարաչար սխալվում եք։ Մոռացեք կռահելու մասին, ուղիղ ասեք, թե ինչ եք ցանկանում։ Անպատեհ ակնարկները միայն վատացնում են իրավիճակը։ Ավելի լավ է անկեղծորեն ու պարզ խոսել։

Սեքսը պետք դադարի ձեզ համար խոսակցության փակ, արգելված թեմա լինելուց։ Մի վախեցեք ձեր մարմնի ցանկություններից։ Սկսեք խոսել։

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վագինիզմը կարող է լինել հուզական ցնցումների, բժշկական խնդիրների կամ դրանց համադրության արդյունք

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Ահա՛, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ:

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Կարող եք կալորիականության պակասորդով դիետաներ պահել, սպորտով զբաղվել, բայց շարունակել մարմնի քաշն ավելացնել. ինչո՞ւ է այդպես...

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի ընդհանրապես չի ազդում ֆիզիկական առողջության վրա, չի ազդում սեռական հորմոնների մակարդակի վրա, չի հանգեցնում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը: