Բարձրակրունկ կոշիկները հղիության ընթացքում

Բարձրակրունկ կոշիկները հղիության ընթացքում

Ժամանակակից կինն իր կյանքը չի պատկերացնում առանց բարձրակրունկ կոշիկների, և հղիության մասին իմանալով՝ շատերին մի հարց է սկսում անհանգստացել․ կարելի՞ է հղիության ընթացքում բարձրակրունկ կոշիկ հագնել, արժի՞ փոխել ոճը և հրաժարվել սիրելի կոշիկներից։

Իմացեք, որ երկարատև բարձրակրունկ կոշիկներ հագնելը ցանկացած ժամանակ անդրադառնում է առողջության վրա։ Սրունքի դիրքի փոփոխությունը հանգեցնում է մարմնի ծանրության կենտրոնի խախտմանը, ինչն իր հերթին բերում է ողնաշարի կորության ոչ ֆիզիոլոգիական փոփոխությունների, ինչպես նաև հավելյալ ծանրություն է ստեղծում հենաշարժողական հմակարգի մկանների ու ջլերի համար։

Ոտքերի մկանների երկարատև լարվածությունը դառնում է ստորին վերջույթներում վարիկոզի առաջացման պատճառ, այդ պատճառով էլ գինեկոլոգներն անգամ հղիության վաղ ժամկետներում խորհուրդ են տալիս հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից։

Ի՞նչ է կատարվում կնոջ օրգանիզմում, երբ բարձրակրունկ կոշիկ է հագնում։ Հղիության ամեն ամսվան համընթաց մեծանում է նաև որովայնը, մարմնի ծանրության կենտրոնը խախտվում է, այդ պատճառով էլ դժվարանում է ուղիղ քայլելը։ Հենց այդ պատճառով է, որ բարձրակրունկ կոշիկ հագնող հղի կանանց դեպքում մեծանում է հղիության վերջին ամիսներին ընկնելու և վնասվելու հավանականությունը։

Մարմնի հիմնական քաշի վերաբաշխումը դեպի թաթերը ստիպում է, որ մարմինն առաջ խոնարհվի, ուստի պտղի քաշից մեծացած արգանդի ծանրությունից որովայնի առաջնային պատի մաշկն ու մկանները խիստ ձգվում է, իսկ փորն սկսում է ավելի ու ավելի առաջ գալ։

Հղիությանն ուղեկցող հորմոնային փոփոխությունները դառնում են ջլերի թուլացման պատճառ։ Ոսկրաջլային ապարատի հավելյալ ծանրաբեռնվածությունն անդառնալի այնպիսի հետևանքների պատճառ է դառնում, որոնք պահպանվում են նույնիսկ հղիությունից հետո։ Պետք չէ հուսահատվել, որովհետև հղիության ընթացքում հարկ չկա լիովին հրաժարվելու բարձրակրունկ կոշիկներից։

Կարելի է կրել 5-7սմ բարձրությամբ կոշիկներ։ Եթե այնուամենայնիվ հագնելու անհրաժեշտություն է առաջանում, պետք է ժամանակ առ ժամանակ հանել այն և սրունքի մարզանք անել։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար