Սկոլիոզը վտանգավո՞ր է հղիության ընթացքում

Սկոլիոզը վտանգավո՞ր է հղիության ընթացքում

Սկոլիոզ ունեցող մարդկանց համար խախտված է ողնաշարի ամենակարևոր գործառույթը՝ քայլելու ընթացքում ամորտիզացիան։ Ամորտիզացիայի խանգարումն իր հերթին հանգեցնում է միջողնային սկավառակների ծանրաբեռնվածության մեծացմանը։

Եթե հիվանդը մեջքի ցավ է զգում, նշանակում է, որ ողնաշարը չի կարողանում հաղթահարել իր ծանրաբեռնվածությունը։ Խանգարվում է նաև անհրաժեշտ սննդանյութերի անցումը։ Սկոլիոզը խաթարում է գլխուղեղի աշխատանքը, և հիվանդները հաճախ գլխացավ են ունենում, խանգարվում է տեսողությունը, լսողությունը, հիշողության հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս։

Սկոլիոզը վատ է անդրադառնում նաև հղիության վրա՝

  • փոխվում է կոնքի ձևն ու դիրքը, 
  • քանի որ փոքր կոնքի արյան մատակարարումը վատանում է, զգալիորեն մեծանում է հղիության ընդհատման և ծննդաբերության ընթացքում բարդությունների առաջացման վտանգը, 
  • էնդոկրին և նյարդային համակարգի աշխատանքը խանգարվում է մկանային ջղակծկումների պատճառով, և հորմոնային հավասարակշռությունը խախտվում է։

Հղիության ընթացքում սկոլիոզը հատուկ ուշադրություն է պահանջում, քանի որ հորմոնային ֆոնի փոփոխության պատճառով աճառներն ավելի առաձգական և խոցելի են դառնում։ Փորձեք հնարավորինս չծանրաբեռնել ողնաշարը, ծանրություն մի կրեք և լվացքը ձեռքերով մի արեք։

Ցավը մեղմելուն կօգնեն՝

  • հատուկ աղեկապները (բանդաժ), 
  • եթե ոչ մի բարդություն չունեք, կարող եք կետային մերսում անել ցավոտ հատվածներում, 
  • ցավի մեղմման այլ մեթոդներ նշանակում է միայն բժիշկը։

Եթե սկոլիոզի աստիճանը բարձր է, հնարավոր է, որ բժիշկը կեսարյան հատում նշանակի, որն այդ դեպքում ավելի անվտանգ է թե՛ ձեզ, թե՛ երեխայի համար։

Նմանատիպ նյութեր

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար