Ժանեկազարդ սինթետիկ ներքնազգեստ․ կրե՞լ, թե՞ հրաժարվել

Ժանեկազարդ սինթետիկ ներքնազգեստ․ կրե՞լ, թե՞ հրաժարվել

Առաջարկում ենք պարզել, թե ինչու են բազմաթիվ մասնագետներ պնդում, որ պետք է կրել միայն բնական ժանյակից կարված ներքնազգեստ։

Ժանյակե ներքնազգեստը ձեզ ցանկալի ու գրավիչ է դարձնում, սակայն կարող է և բացասական ազդեցություն թողնել առողջության վրա։

Սինթետիկ կտորները նպաստում են ինտիմ հատվածներում ախտածին միկրոօրգանիզմների արագ զարգացմանը՝ բացասաբար անդրադառնալով կնոջ վերարտադրողական առողջության վրա։

Արհեստական ժանյակից կարված ներքնազգեստը չի ներծծում քրտինքն ու արտադրությունը, նշանակում է, որ սեռական օրգանների հատվածի խոնավությունը բարձրանում է։ Ինքնին այդ այնքան էլ վտանգավոր չէ, սակայն սինթետիկան վատ է անցկացնում նաև ջերմությունը, ինչը նպաստում է սեռական հատվածներում ջերմաստիճանի բարձրացմանը։

Կարդացեք՝ Ներքնաշորերի ընտրությունը հղիության ընթացքում

Այսպիսով, սինթետիկ ներքնազգեստ կրելու դեպքում մաշկը խոնավ և տաք է մնում։ Քրտինքն ու սեռական ուղիներից եկող արտադրությունը պարունակում են բակտերիաներ, որոնք հայտնվելով խոնավ միջավայրում՝ սկսում են ակտիվորեն բազմանալ։ Դրանց զուգընթաց հնարավոր է, որ զարգանա նաև կանդիդոզ առաջացնող սունկը։

Խորհուրդ է տրվում՝

  • Սինթետիկ ներքնազգեստը չկրել ամբողջ օրը։ Աշխատանքային թեժ ժամերին կրեք բամբակյա ներքնազգեստ, իսկ երեկոյան, երբ լոգանք ընդունեք, կարող եք վստահորեն ժանյակ կրել՝ երջանկացնելով և՛ ձեզ, և՛ ձեր կողակցին։ 
  • Կրեք բնական ատլասից կարված ժանեկազարդ ներքնազգեստ։ 
  • Մի մոռացեք ամենօրյա լվացումների մասին։
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում