Հղիության վախի հաղթահարումը

Հղիության վախի հաղթահարումը

Կորցնել հմայքը, լույս աշխարհ բերել հիվանդ երեխայի, այդպես էլ լավ մայր չդառնալ․ հաճախ հղիությունն ուղեկցվում է կասկածներով, վախով ու անհանգստությամբ։ Այս հոդվածում կխոսենք ապագա մայրերի տարածված վախերի հաղթահարման ուղիների մասին։

Տոկոֆոբիա՝ վախ ծննդաբերությունից։ Խոսքը ոչ թե այն զգացման մասին է, որն ապագա մայրերն ունենում են ծննդաբերությունից օրեր առաջ, այլ այն վախի, որն առաջանում է բեղմնավորումից առաջ և չի անցնում։ Այն այնքան ուժեղ է լինում, որ կնոջն ստիպում է խուսափել հղիությունից հնարավոր բոլոր միջոցներով, ընդհուպ մինչև ամլացում (ստերիլիզացիա)։ Այդ վախին հիմնականում հակված են այն կանայք, ովքեր ծանր են տարել նախորդ հղիությունը կամ ծննդաբերությունը, ունեցել են հետծննդաբերական դեպրեսիա։ Խոսքը երկրորդային տոկոֆոբիայի մասին է, իսկ եթե առաջին հղիությունն է, և ապագա մայրը ցանկանում է կեսարյան հատում կատարել առանց ցուցումների, ապա՝ առաջնային։

Ինչպե՞ս հաղթահարել վախը։ Շատ օգտակար են ծննդաբերության նախապատրաստման դասընթացները։ Օգնում են նվազեցնել տագնապայնությունը, յուրացնել թուլանալու և հանգստանալու, ցավը կառավարելու տեխնիկաներ, փոխանակվել փորձով, կիսել զգացումները նույն վախն ունեցող այլ կանանց հետ։ Եթե տոկոֆոբիան երկրորդային է, այսինքն՝ առաջացել է խիստ սթրեսային իրադարձությունների պատճառով, ապա ավելի լավ կլինի դիմել հոգեբանի։

Կարդացեք՝ Հղի կանանց մտավախությունները

Ինչպե՞ս եք ընկալում ձեր հղիությունը

Զարգացման արատներ ունեցող երեխայի ծնունդ։ Ախտորոշման ոլորտը շատ է զարգացել, այսօր հնարավոր է վաղ շրջանում հայտնաբերել արատները, անգամ ներարգանդային վիրահատություն կատարել։ Պարադոքսային կերպով բոլոր այդ ձեռքբերումները նպաստել են երեխայի առողջության հանդեպ վախի մեծացմանը։ Մեկ այլ պատճառ կարող է թաքնված լինել ընտանիքում։ Բացի այդ,զարգացման խնդրով երեխա լույս աշխարհ բերելու վախն ուժգնանում է, որովհետև առաջնածին կանանց տարիքն այսօր բարձրանում է, իսկ որքան մեծ է մայրը, այնքան մեծ է գենետիկական հիվանդությունների հավանականությունը։

Ինչպե՞ս հաղթահարել վախը։ Վախն այնպիսի զգացում է, որ առաջանում և ամրանում է առաջին հերթին կասկածների և փակ լինելու, այլոց հետ չխոսելու պատճառով։ Ձեր բոլոր անհանգստությունները կիսեք ձեր ամուսնու հետ, խոսեք, միասին գտեք բժշկի, ով կօգնի հերքել առկա հիվանդությունների մասին ունեցած կասկածները։

Երեխայի կորուստ (վիժում, չզարգացող հղիություն)։ Այդ վախը ծանոթ է թերևս բոլոր մայրերին հատկապես առաջին եռամսյակում, և հատկապես նրանց, որոնց առաջին հղիությունն ընդհատվել է։

Կարդացեք՝ Հղիության ընթացքում մոր հուզական վիճակի ազդեցությունը երեխայի վրա

Ինչպե՞ս հաղթահարել։ Կարևոր է հասկանալ, որ ցանկացած դեպքում կորուստ է, կորուստ, որից հետո ժամանակ է պահանջվում վերականգնվելու համար։ Իչպես հին իսպանական ասացվածքն է վկայում, «վիշտը, որի մասին չեն խոսում, վիշտն է, որը չեն հաղթահարել»։ Եթե նախկինում բախվել եք դրան, հաջորդ հղիության ընթացքում դասընթցներ գտեք, որոնց ժամանակ երեխայի ծնունդն ու ծննդաբերությունը քննարկվում են ոչ միայն բժշկական, այլև հոգեբանական տեսանկյունից։ Եթե մի քանի վիժում եք ունեցել (կամ չզարգացող հղիություն), լավ կլինի դիմեք հոգեբանի։

Լավ մայր չդառնալու վախ։ Հղիությունը (հատկապես առաջին) նաև սեփական տեղն ու դերը գտնելու փնտրտուք է։ Կինը եղել և մնում է իր ծնողների դուստրը, հետո դառնում է իր սիրելի ամուսնու կինը, իսկ հիմա էլ պատրաստվում է ստանձնել մեկ այլ դեր՝ մոր դերը։ Բնական է, որ կնոջը հուզում է լավ ծնող լինելու միտքը։

Ինչպե՞ս հաղթահարել վախը։ Պետք չէ ամաչել, բոլորովին նոր դերի պատրաստվելու ընթացքում կասկածներ ունենալը բնական է։ Այդ թեմայով զրուցելը կօգնի ոչ միայն թեթևանալ, այլև գտնել կարևոր ռեսուրսներ, որոնք կստիպեն ավելի ինքնավստահ ու պատրաստ լինել մայրությանը։

Կորցնել կազմվածքը և հմայքը։ Հազվադեպ են բարձրաձայնում այս վախի մասին, սակայն հաճախ է հանդիպում։ Այսօր կանայք փորձում են հավասարակշռել հմայիչ զուգընկերուհու և լավ մոր դերերը։ Հաճախ հղիության ընթացքում սեռական կյանքը տուժում է երեխային վնասելու վախի պատճառով։ Եթե բժշկական հակացուցումներ չկան, ապա այդ վախն անհիմն է։

Ինչպե՞ս հաղթահարել վախը։ Այդ ամենը ևս պետք է քննարկել, ներսում չպահել։ Հնարավոր է, որ այդ անհանգստությունների հետևում ավելի լուրջ բան է թաքնված, օրինակ՝ սպասվելիք փոփոխությունների հանդեպ վախն ընդհանրապես։ Ինչ վերաբերում է կազմվածքի պահպանմանը, եթե զբաղվում եք սպորտով, ապա այս կամ այն կերպ կարող եք պահպանել ֆիզիկական ակտիվությունը (բժշկի հետ խորհրդակցելուց հետո միայն)։

Մոռանալ մասնագիտական առաջընթացի մասին։ Աշխատանք ունեցող բազմաթիվ մայրեր վախենում են, որ երեխայի ծնունդը բացասաբար կանդրադառնա մասնագիտական առաջընթացի վրա։ Հաճախ, իհարկե, այդպես էլ լինում է։ Պետք է, սակայն, հասկանալ, որ մայրությունը չի ենթադրում մասնագիտական հատուկ կարողությունների ու հմտություններիկորուստ։

Ինչպե՞ս հաղթահարել վախը։ Ընտրության և ընտրության գնի հարց է։ Կարևոր է իսկզբանե հասկանալ ընտրության հետևանքները, քանի որ երեխան չպետք է դառնա մեղադրանքի առարկա չկայացած մասնագիտական աճի պատճառով։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է