Վիտամին D հղիության ընթացքում

26.12.201613690

Հղիության ընթացքում օրգանիզմի վիտամինային պահանջը մեծանում է: Վիտամին D-ի անբավարարությունը հանգեցնում է պտղի աճի հապաղման, կմախքի դեֆորմացիայի, ծնունդից հետո մեծանում է ռախիտի զարգացման, ոսկրերի աճի և ֆիզիկական զարգացման խանգարումների վտանգը:

Հղի կանանց խորհուրդ է տրվում ընդունել օրական 600 ՄՄ (15 մկգ) վիտամին D, կերակրող մայրերին՝ 1200 ՄՄ (30 մկգ):

Վիտամին D-ի աղբյուր են հանդիսանում ձկան յուղը, յուղոտ ձկնատեսակերը, կաթը, ձուն և այլն:

110 գ եփված սկումբրիա – 345ՄՄ (8.62 մկգ) 45 գ սարդինկոնսերվացված, յուղով – 250 ՄՄ (6.25 մկգ) 250 գ կաթ – 100 ՄՄ (2.5 մկգ) 250 գ նարնջի հյութ – 100 ՄՄ (2.5 մկգ)

Վիտամին D բավականին քիչ քանակությամբ է հնարավոր ստանալ սննդամթերքներից, հետևաբար հղիության ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել վիտամինային պրեպարատներ:

Վիտամինային D-ի անբավարարության հանգեցնող վտանգի գործոններն են քաշի ավելցուկը, քանի որ ճարպաշերտը թույլ չի տալիս լավ յուրացնել այս վիտամինն արևից, որոշակի պրեպարատներ (ստերոիդներ, որոշ միզամուղներ), որոնք դժվարացնում են վիտամինի յուրացումը:

Վիտամին D-ի անբավարարության ախտանշաններից են մկանային և ընդհանուր թուլությունը, ոսկրերի ցավը, փխրունությունը: Հնարավոր է նաև, որ այն ոչ մի կերպ չարտահայտվի: Ուստի, ձեր և երեխայի մոտ վիտամին D-ի անբավարարությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել վիտամինային պրեպարատներ: