Շնչառական սուր վարակիչ հիվանդություններ․ ինչպե՞ս խուսափել

Շնչառական սուր վարակիչ հիվանդություններ․ ինչպե՞ս խուսափել

Փոքր ժամանակ հաճախ էինք մեր ծնողներից լսում՝ տաք հագնվիր, թե չէ կմրսես- կհիվանդանաս, դի՛ր գլխարկդ։ Դնում էինք գլխարկն ու հանում, երբ կորչում էինք նրա տեսադաշտից։

Արդյո՞ք հնարավոր է մրսելու հետևանքով հիվանդանալ։ Մրսածությունը տարբեր հիվանդություններին տրվող կենցաղային անվանումն է։ Վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են աշնանը և ձմռանը։ Դրանց պատճառով է, որ փռշտում ենք և չենք կարողանում լավ շնչել, հազում ենք ու տանջվում կոկորդի ցավից։

Այդ հիվանդությունները սովորաբար ինքնուրույն են անցնում, իսկ հարուցիչները մոտավորապես 200-ն են։

Գրիպի վիրուսն առանձնացնում են շնչառական սուր վարակիչ հիվանդություններից, որովհետև սովորաբար ծանր ընթացք է ունենում։

Մանրէների միջոցով հարուցված հիվանդություններ, օրինակ՝ անգինա։ Այդպիսի հիվանդությունների դեպքում ինքնազացողությունն ավելի վատ է լինում, իսկ ախտանշանները՝ լուրջ։ Երբեմն մանրէներն անկախ որևէ բանից են «հարձակվում», երբեմն էլ՝ վիրուսներից հետո՝ առաջացնելով մանրէային բարդություններ։ Ուժեղ օրգանիզմը կարող է դիմակայել դրանց, սակայն հաճախ հակաբիոտիկների կարիք է զգացվում, որպեսզի քրոնիկական ձևի չանցնեն։

Եթե հիվանդանում ենք ոչ թե մրսելու, այլ մանրէների պատճառով, ապա ինչո՞ւ են բոլոր վարակներն ի հայտ գալիս հենց ցուրտ եղանակին։ Հայտնի է, որ ռինովիրուսները բազմանում են խոնավ միջավայրում՝ քթի խոռոչում, որտեղ ջերմաստիճանն ավելի ցածր է՝ համեմատած մարմնի ընդհանուր ջերմաստիճանի հետ։ Ակտիվության պատճառներն անհայտ էին. կամ վիրուսն ուժեղանում է ցրտին, կամ էլ ցուրտը թուլացնում է դիմադրողականությունը, որի պատճառով օրգանիզմը չի կարողանում դիմակայել մանրէին1։

Յեյլի համալսարանում իրականացված մի հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ 33 °С ջերմաստիճանում քթի լորձաթաղանթի բջիջներն ավելի քիչ ինտերֆերոններ՝ վիրուսի զարգացումը ճնշող սպիտակուցներ են արտադրում, ուստի ցրտին ռինովիրուսը բազմանում է2։ Այնպես որ, մեր մայրերն իրավացի էին։ Պետք է գլխարկ կրել, ինչպես նաև շարֆով ծածկել քիթը։

Վիրուսից պաշտպանվելու այլ միջոցներ

Ամրացրեք օրգանիզմի դիմադրողականությունը․ սպորտով զբաղվեք, զբոսնեք մաքուր օդում, պահպանեք քնի և հանգստի ռեժիմը, առողջարար սնունդ կերեք։

Կարդացեք՝ Սկսում ենք առողջ սնվել

Հագնվեք եղանակին համապատասխան։

Հաճախ լվացեք ձեռքերը։

Հաճախ մաքրեք սենյակը, որովհետև վիրուսներն ապրում են փոշու մեջ։

Կոփեք մարմինը․ քնեք լավ օդափոխված սենյակում, մի տաքացրեք սառնարանից հանված ըմպելիքները, պաղպաղակ կերեք և այլն։

 

Աղբյուրը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում