Ի՞նչ վիտամիններ են անհրաժեշտ կերակրող մայրիկին

Ի՞նչ վիտամիններ են անհրաժեշտ կերակրող մայրիկին
Հատուկ եզրույթ կա, որը բնութագրում է, թե ինչ է տեղի ունենում երեխայի հետ հատուկ կենտրոնում՝ հոսպիտալիզմի համախտանիշ։ Այն անձնային և հոգեկան զարգացման խանգարում է, որն առաջանում է մորից բաժանման և հատուկ հաստատությունում մնալու պատճառով։ Հոսպիտալիզմը բացասական հետք է թողնում երեխայի անձնային բոլոր ոլորտների վրա՝ արգելակելով նրա ինտելեկտուալ, հուզական և ֆիզիկական զարգացումը։ Այդ ոչ մի կապ պայմանավորված չէ Դաունի համախտանիշի առկայությամբ կամ բացակայությամբ։
 
Հղիության առողջ ընթացքի համար կարևոր է, որ կինն ստանա անհրաժեշտ քանակի սննդանյութեր, վիտամիններ և հանքանյութեր: Գոյություն ունեն վիտամինային համալիրներ, որոնք նախատեսված են հղի կանանց համար: Ի՞նչ է տեղի ունենում երեխայի ծնունդից հետո: Որո՞նք են առաջին անհրաժետության վիտամինները կերակրող մոր համար: Պարզենք միասին:
 
Ծննդաբերությունից հետո կինը պետք է բավարարի վիտամինների ու հանքանյութերի ոչ միայն իր օրական պահանջը և վերականգնվի ծննդաբերությունից հետո, այլև փոխանցի դրանք նործին փոքրիկին: Փոքրիկի համար մայրկան կաթը կատարյալ սնունդ է, դրանով է նա ստանում լավ յուրացվող կալցիում՝ ոկսրերի աճի համար, վիտամին D՝ կալցիումի յուրացման և ռախիտի կանխարգելման համար, վիտամին C՝ կենսագործունեության բոլոր պրոցեսների ընթացքի համար, վիտամին A՝ մաշկի, աչքերի և լորձաթաղանթների վիճակի կարգավորման համար, երկաթ՝ արյան օպտիմալ կազմի և թթվածնի փոխադրման համար:
 
Մայրական կաթի վիտամինահանքային բաղադրությունն անմիջականորեն կախված է մոր սննդակարգի բնույթից:
 
Ստորև ներկայացնում ենք կերակրող մայրիկին անհրաժեշտ վիտամինների և հանքային նյութերի օրական պահանջը:
 
Վիտամին A (ռետինոլ) – 500 ՄՄ (1.5 մգ), (լյարդ, սերուցքային կարագ, կաթ, ձու, պանիր, գազար, ծիրան): Մասնակցում է տեսողական պիգմետների ձևավորմանը, ատամների և ոսկրերի հյուսվածքների կառուցմանը, պաշտպանում է մաշկն ու լորձաթաղանթները, բարենպաստ ազդեցություն ունի մոր և պտղի մաշկի, մազերի և եղունգների վրա:
 
Վիտամին B1 (թիամին) – 15-20 մգ, (մեծամասամբ պարունակվում է բուսական ծագման մթերքներում՝ հացահատիկներում, շիլաներում, թեփում, լոբազգիներում): Անհրաժեշտ է նյարդային համակարգի բնականոն գործելու համար, մասնակցում է ածխաջրային փոխանակությանը:
 
Վիտամին B2 (ռիբոֆլավին) – 2.2 մգ (լյարդ, կաթ, ձու, սպանախ, մասուր, ծիրան): Մասնակցում է երկաթի փոխանակությանը, ազդում է լյարդի գործունեության վրա, հանդիսանում է աճի վիտամիններից մեկը, կարևոր է կմախքի, մկանների և նյարդային համակարգի զարգացման համար:
 
Վիտամին B6 (պիրիդոքսին) – 2.2 մգ (ձավարեղեն, սպանախ, կարտոֆիլ, հունական պոպոկ, պնդուկ, կաղամբ, միս, ձուկ, ձու): Մասնակցում է արյունաստեղծման պրոցեսին, կարգավորում է նյարդային համակարգը, նպաստում է նորածնի գլխուղեղի և ողնուղեղի ճիշտ զարգացմանը:
 
Վիտամին B12 (ցիանակոբալամին) – 4 մկգ (բուսական ծագման մթերքներ՝ միս, լյարդ, կաթ, պանիր, ձուկ և ծովամթերքներ): Մասնկացում է նյարդային համակարգի աշխատանքին., արյունաստեղծմանը, բարենպաստ է ազդում լյարդի ֆունկցիայի վրա:
 
PP (նիկոտինաթթու) – 18-23 մգ (միս, կաթ, ձու, հնդկաձավար): Մասնակցում է օքսիդացման ռեակցիաներին, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի փոխանակությանը, խոլեստերինի մակարդակի վերահսկմանը, ստամոքսաաղիքային տրակտի ֆունկցիայի կարգավորմանը: Նաև բարելավում է արյան շրջանառությունը, նվազեցնում է զարկերակային ճնշումը, ուժգնացնում է մազանոթներում արյան շրջանառությունը, ստամոքսահյութի արտադրությունը, խթանում է լյարդի ֆունկցիան, ազդում է մկանների, շարակցական հյուսվածքի և սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:
 
Վիտամին C (ասկորբինաթթու) – 100 մգ (մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, կարտոֆիլ, թթու կաղամբ): Ամրապնդում է շարակցական հյուսվածքը, այդ թվում՝ արյունատար անոթների պատերը, բարձրացնում է օրգանիզմի կայունությունը վարակների հանդեպ, նվազեցնում է բորբոքային պրոցեսների զարգացումը, բարելավում է մարսողական տրակտում երկաթի յուրացումը: Վիտամին C-ն ուժեղ հակաօքսիդանտ է, պաշտպանում է բջիջներն ազատ ռադիկալներից, դանդաղեցնում է ծերացման գործընթացը և քաղցկեղային նորագոյացությունների ձևավորումը:
 
Վիտամին E (տոկոֆերոլ) – 15 մգ (ձեթեր՝ արևածաղկի ձեթ, ձու, լյարդ, հազար): Մասնակցում է լակտացիայի հորմոնների սինթեզին, խթանում է սեռական գեղձերի ֆունկցիան:
 
Վիտամին D – 500 ՄՄ (ձուկ և ձկան յուղ, լյարդ, ձու, սերուցքային կարագ): Նպաստում է ոսկրերի ու ատամների ամրապնդմանը, սրտանոթային համակարգի օպտիմալ գործունեությանը և պտղի ընդհանուր աճին, կանխարգելում է ռախիտի զարգացումը:
 
Կալցիում – 1200 մգ (այս քանակությունը կարելի է ստանալ 0.8-1.2 լ կաթից, պանրից, կաթնաշոռից և ձվի դեղնուցից, կաղամբից, ելակից): Անհրաժեշտ է մոր և երեխայի բոլոր օրգանների և հյուսվածքների համար՝ ներառյալ նյարդային բջիջների, կմախքի, ներքին օրգանների, աչքի, ականջների հյուսվածքների, մաշկի, մազերի, եղունգների: Մասնակցում է արյան շրջանառմանը և սրտի ռիթմի կարգավորմանը:
 
Ֆոսֆոր – 1.8 գ (ձուկ, ընկուզեղեն, հաց, շիլաներ, միս, լյարդ, լոբազգիներ, կաղամբ): Առկա է սպիտակուցների, ոսկրային հյուսվածքի բաղադրությունում, մասնակցում է բջջում էներգիայի փոխանակությանը, ազդում է սրտի և երիկամների գործունեությանը:
 
Մագնեզիում – 450 մգ (հնդկաձավար, ծովաձուկ, նուշ, լոբազգիներ, ելակ, ազնվամորի): Մասնակցում է ոսկրերի կազմավորմանը, նյարդային համակարգի կարգավորմանը, էներգիայի և ածխաջրատների փոխանակությանը:
 
Երկաթ – 25 մգ (տավարի, խոզի, ճագարի միս, թռչնամիս, լյարդ): Մասնակցում է հեմոգլոբինի ստեղծմանը, նպաստում է թթվածնի փոխադրմանը դեպի օրգաններ և հյուսվածքներ:
 
Ցինկ – 25 մգ (կենդանու միս, լյարդ, ձու, պանիր, լոբազգիներ): Մասնակցում է սպիտակուցների, ինսուլինի սինթեզին, կարգավորում է ախորժակը և սնունդի յուրացումը, կալցիումի հետ ամրապնդում է նորածնի ոսկրային կմախքը:
 
Յոդ – 200 մկգ (ծովաձո
Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար