Ցան սեռական շուրթերի հատվածում

09.11.201619473

Հայտնի են ցայլքի և սեռական շուրթերի հատվածում առաջացող ցանի բազմաթիվ պատճառներ: Հնարավոր է ցանը լինի պարզապես ալերգիկ ռեակցիա լոգանքի կամ հիգիենիկ պարագաների՝ այդ թվում միջադիրների, պահպանակի հանդեպ, մազահեռացումից հետո բորբոքում կամ մաշկի գրգռման դրսևորում նեղ, սինթետիկ ներքնազգեստի հանդեպ:

Ցանի առաջացման պատճառները կարող են նաև լինել ախտաբանական: Հիմնականում այն առաջանում է հետևյալ հիվանդությունների ժամանակ.

Ցանի առաջացմանը կարող են նպաստել նաև մաշկային որոշ հիվանդություններ, պսորիազի կամ ուռուցքի տարածումը:

Ցանի առաջացման պատճառը հնարավոր է պարզել դրա բնույթից: 

  • Սեռական հասունացման շրժանում աղջիկների մոտ կամ հասուն կանանց մոտ կլիմաքսից առաջ ի հայտ եկած կարմրավուն ցանն առանց ցավային զգացումների՝ համարվում է օրգանիզմում հորմոնային փոփոխությունների հետևանք:
  • Առաջացած կարմրությունը էնդոկրին համակարգի խանգարումների ցուցանիշ է:
  •  Գերսառեցումն առաջացնում է մանր, պինդ բշտիկներ՝ հնարավոր է ուղեկցվող քորով, կամ արտահայտիչ սպիտակ ցանավորում: 
  • Ցավոտ, թարախային բշտիկների տեսքով ցանավորումը հնարավոր է մաշկի բակտերիալ վարակման նշան լինի:
  • Եզակի բշտիկները հնարավոր է լինեն անցավ ճարպուռուցք, կամ՝ հուզական ուժեղ լարվածության հետևանք:
  • Ցանի շուրջ մաշկի բորբոքվածությունը և կարմրությունը սովորաբար հանդիսանում են արտաքին գործոնների հանդեպ մաշկի գրգռում: 
  • Բծավոր կարմրավուն ցանը հնարավոր է սեռական օրգաններից արտադրության առաջացման նշան լինի, փուչիկանման:
  • Խոցային բշտիկները բնորոշ են հերպեսին, հետքերի տեսքով խմբված կարմիր ցանը սիֆիլիսի ախտանշան է: 
  • Սեռական շուրթերի վրա առաջացած գորտնուկները պապիլլոմավիրուսի ակտիվացման նշան են, 
  • Այտուցով ուղեկցվող ցանավորումը պահանջում է հետազոտություն՝ չարորակ հիվանդությունների բացառման համար, մանր կոշտուկներ կարող են առաջանալ բարտոլինիտի պատճառով:

Ե՞րբ դիմել բժշկի

Ինտիմ հատվածում առաջացած ցանի դեպքում կանայք չեն շտապում դիմել բժշկի, սակայն պետք է ճանաչել այն նշանները, որոնք խոսում են դրա ախտաբանական ծագման մասին և հիվանդության սրացումը կանխելու և բարդություններից խուսափելու համար պահանջում են անհապաղ այց բժշկի: Խորհուրդ է տրվում դիմել բժշկի եթե՝

  • ցանը ստաբիլ է կամ մեծանում է չափերով և տարածվում է իր առաջացումից մեկ շաբաթ անց, 
  • անհանգստություն է պատճառում, 
  • ուղեկցվում է անդադար քորով, 
  • կարմրավուն ցանը թեփոտում է, 
  • բշտիկները լցվում են հեղուկով, 
  • ցանն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացումով, ինքազգացողության վատթարացումով, սրտխառնոցով, ավշահանգույցների փքվածությամբ, 
  • ցանը դառնում է խոցանման, կամ վերածվում է փոքր վերքի:

Եթե ցանն առաջացել է ոչ բավարար հիգիենայի պատճառով, ապա այն հեշտությամբ վերացվում է ինտիմ հատվածի ժամանակին լվացումներով, հիգիենիկ պարագաների և ներքնազգեստի ճիշտ ընտրությամբ: Ինտիմ հատվածում նպատակահարմար է ընտրել մազահեռացման ամենանուրբ տարբերակը, որպեսզի մաշկի գրգռում չառաջանա:

Այնուամենայնիվ, վերևում թվարկված նշանների դեպքում խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, այլ պահանջվում է դիմել բժշկի: Հերպեսը, բարտոլինիտը, պապիլլոմավիրուսը և այլ հիվանդությունները պահանջում են համապատասխան բուժում՝ ներառյալ ցավազրկողներ, հակավիրուսային թերապիա, հակաբիոտիկներ և այլն, որոնք նշանակվում են միայն մասնագետի կողմից: