Արգանդի հիպոպլազիա և հղիության պլանավորում

20.10.20167148

Արգանդի հիպոպլազիան վիճակ է, երբ դրա չափերն էականորեն փոքր են  նորմայից, ինչը մինչև հասունացման տարիքն արգանդի թերի զարգացման հետևանք է: Երբեմն այն հանդիսանում է սեռական ինֆանտիլիզմի նշան:

Սովորաբար դրա առաջացման պատճառը հորմոնային ֆոնի փոփոխություններն են՝ մանկական, դեռահասության կամ սեռահասունության տարիքում, ինչպես նաև հորմոնային թերապիայից հետո ի հայտ եկած հորմոնային խանգարումները:

Դեռահաս աղջկա մոտ հնարավոր է դանդաղի արգանդի աճը, այս դեպքում մենստրուացիան կսկսվի համեմատած ավելի ուշ՝ 14-16 տարեկանում: Արգանդի թերզագացման պատճառ կարող են լինել անորեքսիան, քաշի անբավարարությունը կամ գիրությունը, էնդոկրին համակարգի խանգարումները:

Արգանդի չափերի նորման.

Այս ցուցանիշները սահմանված նորման են, սակայն պետք է հիշել, որ արգանդի չափերի գնահատման վրա կարող են ազդել որոշ գործոններ, օրինակ ՈւՁՀ ապարատը: Բացի այդ, դաշտանային ցիկլի սկզբում և հորմոնային հակաբեղմնավորիչների ընդունումից հետո էնդոմետրիումը դառնում է ավելի բարակ, ինչը փոքրացնում է արգանդի չափերը: Ձվազատումից հետո, ընդհակառակը, էնդոմետրիումը հաստանում է և արգանդի չափը մեծանում է: Հետազոտման տրանսվագինալ մեթոդի դեպքում արգանդի տոնուսի ազդեցությամբ չափերը կարող են մեծ լինել, իսկ հետազոտության միջորովայնային մեթոդի դեպքում միզապարկի ճնշման ազդեցության տակ արգանդը կարող է փոքր երևալ:

Սեռական ինֆանտիլիզմի նշանները

Առաջին նշաններից մեկը սեռական հասունացման հապաղումն է: Ուշանում է դաշտանային ցիկլի սկիզբը, սկսվելու դեպքում շատ առատ կամ սակավ է լինում, հաճախ դիտվում է ալգոդիսմենորեա (ցավոտ դաշտան), կոնքի արտաքին փոքր չափեր: Արգանդի փոքր չափերին զուգահեռ հնարավոր է փոփոխված լինեն մեծ և փոքր շուրթերի չափերը: Հիպոպլազիայի դեպքում կանանց մոտ դիտվում է անօվուլյատոր դաշտանային ցիկլ, հնարավոր է նվազի ձվարանների զգայունությունը գոնադոտրոպինի նկատմամբ, ինչը բարդացնում է հղիության պլանավորումը:

Բուժումը

Հղիության պլանավորման փուլում այս ախտորոշման դեպքում հարկավոր է հետևել արգանդի չափերին փոփոխությանը ողջ ցիկլի ընթացքում, ձվազատման դինամիկային, հնարավոր է փոքր չափերը լինեն անատոմիական առանձնահատկություն և չազդեն հղիության բնականոն ընթացքի վրա: Եթե սեռական ինֆանտիլիզմն ախտորոշվել է ավելի վաղ, ապա բժիշկը կնշանակի հորմոնային թերապիա՝ էստրոգեններով և պրոգեստերոնով: Բուժումն ուղղված է ձվազատման վերականգնմանը, էնդոմետրիումում ցիկլային փոփոխությունների կարգավորմանը և արգանդի չափերի մեծացմանը՝ մինչև նորման: Բուժումը կօգնի խուսափել հիպոպլազիայով հղիության վտանգներից (արտարգանդային հղիություն, վիժում վաղ շրջանում, հետծննդաբերական արյունահոսություն և այլն):