Աղբյուրը՝ Акушерство. Национальное руководство, Айламазян Э.К и др., 2009 г. Թարգմանությունը՝ www.sotskiy.am

Արգանդի պարանոցի կրիոքայքայում

23.08.20164796

Կրիոքայքայման (կրիոթերապիա) նպատակը արգանդի պարանոցի ախտահարված հյուսվածքի քայքայումն է կրիոնեկրոզի եղանակով։

Ցուցումները

Կրիոքայքայման ցուցում կարող է լինել բիոպսիայի արդյունքում հաստատված ցածր աստիճանի հարթբջջային ինտրաէպիթելիալ ախտահարումը (ПИП / ЦИН I)։ Ցերվիկալ ինտրաէպիթելիալ նեոպլազիայի փոքր ախտահարումները (ЦИН II) նույնպես ենթակա են կրիոքայքայման, չնայած որ ավելի ընդունելի են էկսցիզիոն մեթոդները։

Հակացուցումները

Վիրահատությունը հակացուցված է ստորև նշված նշաններից որևէ մեկի առկայության դեպքում՝

  • արգանդի պարանոցի քաղցկեղ,
  • հղիություն, լակտացիոն ամենորեա, կրծքով կերակրման շրջան, 
  • հեշտոցի և արգանդի պարանոցի բորբոքային պրոցես, 
  • դաշտան, նախադաշտանային համախտանիշ, մետրոռագիա (դաշտանային արնահոսության դժվարացում պարանոցի կրիոծին այտուցի պատճառով), 
  • էպիթելիալ ախտահարում, 
  • ախտահարումն ավելի մեծ է, քան կրիոքայքայման սարքի ծայրը, 
  • էկզոֆիտ, հանգուցային կամ պապիլյար ախտահարումներ, ինչպես նաև արգանդի պարանոցի պատռվածք կամ դեֆորմացիա, 
  • կրիոգլոբուլինեմիա։

Վիրահատության պայմանները

Միջամտությունը կարող է կատարվել ամբուլատոր պայմաններում։

Նախապատրաստում վիրահատությանը

Միջամտությունն արվում է դաշտանի առաջին փուլում կամ էլ դաշտանից հետո, ինչն ավելի լավ է։ Հնարավոր է, որ դեմքի հատվածում ջերմային առհոսք դիտվի, որովայնի ստորին հատվածում՝ ցավ։

Ցավազրկման մեթոդներ

Միջամտությունն անզգայացում չի պահանջում։

Բարդությունները

Միջամտության ընթացքում կամ անմիջապես հետո երբեմն առաջանում են վեգետատիվ ռեակցիաներ բրադիկարդիայի, գիտակցության կորստի տեսքով։ Կրիոքայքայումից հետո հնարավոր է որովայնի ստորին հատվածում ձգող բնույթի ցավ ի հայտ գա, որը սովորաբար անցնում է 1-2 օրվա ընթացքում։ Ամենատհաճ հետևանքը հեշտոցից եկող առատ ջրային արտադրությունն է՝ հիդրոռեա, որը տևում է 3-4 շաբաթ։

Հետվիրահատական շրջանի առանձնահատկությունները

Խորհուրդ է տրվում նվազագույնը չորս շաբաթ հրաժարվել սեռական հարաբերությունից։