Արգանդի պարանոցի լազերային վիրաբուժություն

Արգանդի պարանոցի լազերային վիրաբուժություն

Արգանդի պարանոցի լազերային վիրաբուժությունը ենթադրում է ներգործություն արգանդի պարանոցի վրա լազերային բարձր էներգետիկական ճառագայթի միջոցով, որը թույլ է տալիս ճշտորեն և ամբողջովին հեռացնել հյուսվածքն այն գոլորշիացնելու ճանապարհով։

Կախված լազերային ճառագայթի տրամագծից՝ հնարավոր է կտրել հյուսվածքը (1մմ-ից փոքր), կամ էլ գոլորշիացնել այն ավելի փոքր հզորությամբ (20վտ) և մեծ տրամագծով (2-3մմ) ճառագայթի միջոցով։ Ըստ այդմ՝ արգանդի պարանոցի լազերային վիրաբուժությունը կարող է լինել ինչպես աբլացիոն, այնպես էլ էկսցիզիոն մեթոդիկա։

СО2 լազերի օգտագործումն արգանդի պարանոցի բուժման համար տեխնիկապես բարդ և տնտեսապես անշահավետ միջամտություն է էլեկտրաէքսցիզիայի համեմատ։ Այդ պատճառով լազերային քայքայումը հիմնականում կիրառվում է որպես աբլյատիվ մեթոդիկա։

Ցուցումները

Լազերային գոլորշիացման (վապորիզացիա) ցուցում կարող են դառնալ բիոպսիայի և բջջաբանական հետազոտությունների արդյունքում հաստատված ցածր աստիճանի (CIN I) հարթբջջային ինտրաէպիթելիալ վնասվածքները (ПИП)։

Բարձր աստիճանի ինտրաէպիթելիալ ախտահարումների բուժման համար լազերային վիրաբուժության կիրառումը հնարավոր է միայն էկսցիզիոն մեթոդիկայի տեսքով։

Հավելյալ ցուցումներից են ախտահարման մեծ օջախները, հեշտոցի և արգանդի պարանոցի ախտահարումների համադրումը։

Հակացուցումները

Վիրահատությունը հակացուցված է հետևյալ դեպքերում՝

  • ցերվիկալ քաղցկեղ, 
  • հղիություն, լակտացիոն ամենորեա, կրծքով կերակրման շրջան,
  • հեշտոցի և արգանդի պարանոցի բորբոքային պրոցես, 
  • կոլպոսկոպիայի ընթացքում անցումային հատվածի անտեսանելիություն կամ ախտահարման տարածում ցերվիկալ կանալում։

Վիրահատության պայմանները

Վիրահատությունը կարող է կատարվել ամբուլատոր պայմաններում։

Անզգայացման մեթոդները

Միջամտությունը սովորաբար կատարվում է տեղային անզգայացմամբ, սակայն հնարավոր է կատարել նաև առանց ցավազրկման, եթե ախտահարումը փոքր է։

Բարդությունները

Բժշկական օգնություն պահանջող հետվիրահատական արնահոսություն հազվադեպ է առաջանում, հաճախ ի հայտ է գալիս լազերային էկսցիզիայից հետո։ Ցերվիկալ կանալի ստենոզ (նեղացում) նույնպես հազվադեպ է լինում։ Ստենոզի առաջացման վտանգը մեծ է օլիգոամենորեա և ամենորեա ունեցող, պրեմենոպաուզայի և պոստմենոպաուզայի շրջանում գտնվող կանանց դեպքում։

Հետվիրահատական շրջանի առանձնահատկությունները

Հարկավոր է խուսափել ցնցուղումից, տամպոնների օգտագործումից (նվազագույնը 4 շաբաթ)։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում