Ձվարանների ֆոլիկուլների տրանսվագինալ ասեղնածակում

Ձվարանների ֆոլիկուլների տրանսվագինալ ասեղնածակում

Ձվարանների ֆոլիկուլների տրանսվագինալ ասեղնածակումը (պունկցիա) արտամարմնային բեղմնավորման և սաղմերի փոխադրման ծրագրում գերձվազատման խթանման եզրափակիչ փուլն է։

Նպատակը

Նպատակն է ստանալ մարդու պրեօվուլյատոր օոցիտներ հետագայում դրանք բեղմնավորելու և սաղմեր ստանալու համար։

Ցուցումները

ԱՄԲ և սաղմերի փոխադրում իրականացնելու ցուցումներն են՝

  • փողային անպտղություն՝ պայմանավորված արգանդափողերի բացակայությամբ կամ անանցանելիությամբ, 
  • էնդոկրին անպտղություն, այդ դեպքում՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ ավանդական բուժումն սկսելուց հետո 6-12 ամսվա ընթացքում հղիության բացակայության դեպքում, 
  • էնդոմետրիոզը՝ որպես անպտղության պատճառ, 
  • անհայտ ծագման անպտղություն, որն ախտորոշվել է հետազոտման բոլոր մեթոդներից հետո, 
  • տղամարդու անպտղություն (օլիգո, ասթենո, I և II աստիճանի տերատոզոոսպերմիա)։ 

Ասեղնածակումը հնարավոր է դառնում մեկ կամ մի քանի պրեօվուլյատոր ֆոլիկուլի (20մմ և ավել տրամագծով) առկայության դեպքում։


Հակացուցումներ

Բորբոքային սուր պրոցես ցանկացած տեղակայման։

Արդյունավետությունը

ԱՄԲ-ի արդյունավետությունը կախված է մի քանի գործոնից՝

  • ԱՄԲ-ի իրականացման հետազոտության և նախապատրաստման աստիճան, 
  • առանձին փուլերից յուրաքանչյուր իրականացման հստակություն, 
  • սաղմերի փոխադրման և միջամտությունից հետո ընթացքի վարման որակ։

Բարդությունները

Հաճախ հանդիպող բարդություններից է հարակից անոթների արնահոսությունը և հեշտոցի պատի ենթալորձային հատվածում, փոքր կոնքում հեմատոմաների առաջացումը։ Սովորաբար իրավիճակը շտկվում է ավանդական միջոցներով, սակայն երբեմն վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում։

Բնորոշ բարդություններից է նաև կոնքի օրգանների վնասումը և կոնքի հատվածի վարակումը։

Ձվարանների ֆոլիկուլների տրանսվագինալ ասեղնածակման հնարավոր բարդությունների կանխարգելումը կախված է բժշկի մասնագիտական հմտություններից և նյութատեխնիկական սարքավորումների առկայությունից։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է