Գարտներյան ուղու կիստա․ վիրահատական բուժումը

Գարտներյան ուղու կիստա․ վիրահատական բուժումը

Գարտներյան ուղու կիստան մեզոնեֆրալ ծորանի մնացուկներից առաջացած սաղմնային գույացություն է։ Կիստան տեղակայված է լինում հեշտոցիկողային պատի վրա, հազվադեպ՝ հեշտոցի առաջնային պատի վերնամասում և պարունակում է լորձային թափանցիկ հեղուկ։

Գարտներյան ուղու կիստան սովորաբար երկարավուն ձև է ունենում, տրամագիծը՝ 3-5 սմ, երբեմն էլ ավելի մեծ է լինում և վերին բևեռով խորանում է դեպի պարամետրիում։

Գարտներյան ուղու կիստան կլինիկական որևէ դրսևորում չի ունենում և պատահմամբ է հայտնաբերվում գինեկոլոգիական զննման ընթացքում։ Հեշտոցի համապատասխան պատը հայելիներով զննման ընթացքում իջած է երևում գոյացության պատճառով, որն ունենում է փափուկ-առաձգական կամ ձիգ-առաձգական բաղադրություն։ ՈւՁՀ-ի ընթացքում դիտվում է կիստայի հստակ ուրվագիծ, հիպոէխոգեն պարունակություն, միախոռոչ, հազվադեպ՝ բազմախոռոչ կառուցվածք։

Ցուցումներ վիրահատության համար

Փոքր տրամագծով կիստաների դեպքում, որոնք չեն անհանգստացնում հիվանդին, ցուցված չէ վիրահատություն կատարել։ Մեծ կիստաները ենթակա են վիրահատական բուժման։ Անհրաժեշտության դեպքում վիրահատությունը կատարվում է ուրոլոգի մասնակցությամբ։ Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ։

Բարդությունները

Հնարավոր է, որ վիրահատության ընթացքում ի հայտ գան հետևյալ բարդությունները՝ միզուկի վնասում (երբ կիստան տեղակայված է միզուկի տակ), հետվիրահատական շրջանում՝ հեմատոմայի առաջացում, թարախակալում, ախտադարձ (կրկնում, եթե կիստան ամբողջությամբ չի հեռացվել)։

Հետվիրահատական շրջան

Վիրահատությունից հետո առաջին երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է հեշտոցը մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով։ Հարկավոր է պահպանել հիգիենայի կանոնները, մեկ ամիս զերծ մնալ սեռական հարաբերությունից։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում