Ձվարանների բարորակ ուռուցքների վիրահատական բուժումը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում հաճախ ախտորոշվում են լյուտեոմաներ, ձվարանների դերմոիդ և մուցինոզային ուռուցքներ, հազվադեպ՝ ֆոլիկուլյար կիստաներ, շճային (սերոզ) և պտկաձև (պապիլլյար) կիստոմաներ, ձվարանի քաղցկեղ։

Հղիության ընթացքում մեծ է ձվարանի ուռուցքների բարդությունների առաջացման վտանգը։ Դրանցից են՝
  • հղիության ընդհատումը,
  • ուռուցքի ոտիկի ոլորումը,
  • ուռուցքի թաղանթի ամբողջականության խախտումը։

Ցուցումները
Ձվարանի 10սմ և ավել տրամագծով իսկական ուռուցքի կամ ուռուցքանման գոյացության առկայություն։

Հակացուցումները
Հղիության առաջին եռամսյակ, եթե չկան հնարավոր չարորակության վերաբերյալ տվյալներ։

Նախապատրաստում վիրահատությանը

Կլինիկալաբորատոր հետազոտությունների իրականացում՝
  • արյան խումբ, ռեզուս-գործոն, 
  • Վասսերմանի ռեակցիա, ՁԻԱՀ, HBSAg, HCV–АТ, 
  • արյան կլինիկական հետազոտություն, 
  • արյան կենսաքիմիական հետազոտություն, 
  • կոագուլագրամա, 
  • մեզի ընդհանուր հետազոտություն, 
  • էլեկտրասրտագրություն, 
  • թերապևտի խորհրդատվություն, 
  • փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ, դոպլերային գունավոր պատկերավորում, 
  • որովայնի խոռոչի (լյարդ, ենթաստամոքսային գեղձ), արտաորովայնային շրջանի օրգանների (երիկամներ, ավշահանգույցներ) ՈւՁՀ, 
  • CA125 և այլն:

Բարդությունները
  • Հղիության ընդհատում։ 
  • Ձվարանի զարկերակների և երակների, արգանդափողի միջընդերքի անոթների արնահոսություն։ 
  • Միզածորանի, միզապարկի, աղու վնասում։

Հետվիրահատական շրջան

Վիրահատությունից հետո նշանակվում է հղիության պահպանմանը և երկարացմանն ուղղված թերապիա։ Թարախասեպտիկ բարդությունների կանխարգելման նպատակով նշանակվում է հակամանրէային թերապիա։ Դեղամիջոցների և դրանց օգտագործման տևողությունը կախված է վիրահատության տևողությունից և ծանրության աստիճանից։

Տեղեկություն հղի կնոջ համար
Ձվարանի ուռուցքների առաջացմանը նպաստող գործոններն են՝
  • ժառանգականությունը, 
  • հորմոնային խանգարումները, 
  • հաճախակի արված աբորտները, 
  • հղիության երկարատև բացակայությունը, 
  • սեռական կյանքի վաղ կամ ուշ սկիզբ։

Վերոնշյալ գործոններից որևէ մեկի առկայության դեպքում պետք է լուրջ ուշադրություն դարձնել առողջությանը։ Ձվարանի ուռուցքի առանձնահատուկ, բնորոշ ախտանշաններ չկան։ Ոմանք որովայնի ստորին հատվածում և գոտկատեղի շրջանում ցավ են զգում, որը կապված չի լինում դաշտանի հետ։


Աղբյուրը՝ Акушерство. Национальное руководство, Айламазян Э.К и др., 2009 г.
Թարգմանությունը՝ www.sotskiy.am

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար