Աղբյուրը՝ Акушерство. Национальное руководство, Айламазян Э.К и др., 2009 г. Թարգմանությունը՝ www.sotskiy.am

Հետծննդաբերական բլյուզ (մելանխոլիա)

27.06.201623478

Հետծննդաբերական մելանխոլիան ծննդաբերությունից հետո սկսվող խանգարում է, որ ի հայտ է գալիս հոգեհուզական ոլորտում։ Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ նշվում է F53 ինդեքսով (Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ՝ կապված հետծննդաբերական շրջանի հետ)։

Առաջացումը

Հետծննդաբերական մելանխոլիայի առաջացման պատճառները լիովին պարզ չեն, սակայն ենթադրվում է, որ ազդում են հետևյալ գործոնները՝

  • հորմոնային ֆոնի փոփոխություններ (պրոգեստերոնի և էստրոգենների մակարդակի նվազում հետծննդաբերական շրջանում), 
  • նատրիումի մակարդակի նվազում, 
  • փոփոխություններ ընտանեկան (ամուսնու, հարազատների և այլն) հարաբերություններում և այլն։

Դրսևորումները

Առաջին նշաններն ի հայտ են գալիս ծննդաբերությունից 3-5 օր հետո։ Դրանք են՝

  • հուզական անկայունություն, 
  • տրամադրության անկում և լաց առանց պատճառի, 
  • խիստ «խոցելիություն», 
  • դյուրագրգռություն, 
  • քնի խանգարում, 
  • գլխացավ, 
  • ուշադրության կենտրոնացման խնդիր, 
  • վախ նորածնին խնամելու անկարողությունից, 
  • ախորժակի խանգարում, 
  • ցածր ինքնագնահատական և այլն։

Այլ մասնագետների դիմելու ցուցումները

Ցուցվում է դիմել հոգենյարդաբանի, հոգեթերապևտի, իսկ ծանր դեպքերում՝ հոգեբույժի։

Կարդացեք՝ Հետծննդաբերական դեպրեսիա

Բուժումը

Հարկավոր է դիմել հոգեբանի և անհատական թերապիա անցնել։ Խորհուրդ է տրվում՝

  • լիարժեք հանգստանալ, 
  • հանգստացնող թեյեր խմել։

Խոտաբույսերի հավաքածու՝

  1. ալոճենումրգերևծաղիկներ, ազնվամորուտերևներ, կեչուերիտասարդտերևներ, սևհաղարջիտերևներ, մասուր, մատուտակիարմատներ,
  2. պատրինջի (մելիսա) տերևներ, անանուխի տերևներ, մայիսյան եղինջի տերևներ, ալճենու ծաղիկներ կամ պտուղներ, մասուր, առյուծագիի պտուղներ,
  3. ալոճենու ծաղիկներ, ելակի տերևներ, ձիաձետի տերևներ, լավանդայի ծաղիկներ։

Վերոնշյալ խառնուրդներն օգտակար են դյուրագրգռության, նյարդային գրգռվածության, անքնության դեպքում։ Լավացնում են սրտանոթային համակարգի աշխատանքը։ Խոտաբույսերով թեյ պատրաստելու համար հարկավոր է մեկ ճաշի գդալ խառնուրդին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել և խմել օրվա ընթացքում։ Հարկավոր է խմել 10-14 օր և ընդմիջել։

Օգտակար և հանգստացնող այլ ըմպելիքներ՝

  • կիտրոնով թեյ, 
  • տաք թեյ կամ մեղրով կաթ (հաշվի առեք կաթի և մեղրի հանդեպ երեխայի արձագանքը), 
  • սերուցքով և գազարով հյութ, 
  • լավանդայով թեյ, 
  • երիցուկով թեյ, 
  • չորացրած ելակով թեյ։

Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև սննդին, ջրային պրոցեդուրաներ կատարել (կոնտրաստային լոգանք, հանգստացնող խոտաբույսերով լոգանք), արոմաթերապիա և այլն։

Կարդացեք՝ Ինչպես ճանաչել դեպրեսիան

Վիճակն ինքնուրույն անցնում է մեկ շաբաթվա ընթացքում, սակայն կարող է տևել և մեկ ամիս։ Բացի այդ, որպես բարդություն՝ կարող է դեպրեսիա ի հայտ գալ։