Փողային անպտղություն

Փողային անպտղություն

Փողային անպտղությունն առաջանում է արգանդափողերի անցանելիության անատոմիական խանգարումների հետևանքով, իսկ որովայնային (պերիտոնեալային) անպտղությունը՝ փոքր կոնքի, մասնավորապես՝ ձվարանների շրջանում կպումների առկայության հետևանքով։

Կարդացեք՝ Առաջնային անպտղություն

Պատճառներն են՝

  • վերարտադրողական համակարգի նախկինում տարած վիրահատություններ, 
  • սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, 
  • սեռական օրգանների նախկինում տարած բորբոքային հիվանդություններ,
  • հղիության արհեստական ընդհատման արդյունքում առաջացած վնասվածքներ և խանգարումներ, 
  • էնդոմետրիոզ և այլն։ 

Արգանդափողերի ֆունկցիոնալային ախտահարման դեպքում բժիշկը սովորաբար փորձում է պարզել կա՞ն, թե՞ չկան փողերի մկանային շերտի խանգարումներ, անցանելի՞ են, թե՞ ոչ։

Կարդացեք՝ Երկրորդային անպտղություն

Ախտորոշումը

Ախտորոշման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում հիվանդության պատմությանը՝ նախկինում տարած վիրահատություններ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների առկայություն և այլն։

Կարդացեք՝ Արգանդային անպտղություն

Փողային անպտղության ախտորոշման նպատակով կիրառվում են հետևյալ մեթոդները՝ հիստերոսալպինգոգրաֆիա և արգանդափողերի անցանելիության ստուգում սոնոգրաֆիայի միջոցով՝ հիստերոսոնոգրաֆիա։

Հիստերոսալպինգոգրաֆիայի դեպքում հատուկ նյութ է ներմուծվում հիվանդի օրգանիզմ, որից հետո կատարվում է ռենտգեն հետազոտություն։ Ռենտգենի ժամանակ կոնտրաստային նյութ են ներմուծում՝ որի շնորհիվ հնարավոր է լինում տեսնել արգանդափողերի անցանելիությունը։

Կարդացեք՝ Հիստերոսալպինգոգրաֆիա․ ի՞նչ միջամտություն է, ե՞րբ է ցուցված

ՈւՁՀ-ի ժամանակ արգանդի խոռոչում հատուկ հեղուկ են լցնում և մոնիտորի վրա տեսնում արդյո՞ք այն անցնում է արգանդափողերի միջով, թե ոչ։

Կարդացեք՝ Ուլտրաձայնային հետազոտություն

Բուժումը

Փողային անպտղությունը բուժում են կամ լապարասկոպիայի միջոցով (եթե հնարավոր է լինում անցանելիությունը վերականգնել), կամ էլ դեղորայքային միջոցներով։

Կարդացեք՝ Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ

Անարդյունավետության դեպքում դիմում են արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիաներին:

Մի մոռացեք, որ անպտղությունն այսօր այլևս դատավճիռ չէ։ Կարևոր է ճիշտ ժամանակին բժշկի դիմելը և բուժում ստանալը։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում