Անպտղության պատճառները

Անպտղության պատճառները

Կանանց անպտղության պատճառները

Փոքր կոնքի օրգանների հիվանդություններ

Փոքր կոնքի օրգանների հիվանդությունները՝ սալպինգիտ, հավելումների, արգանդափողի, արգանդի լորձաթաղանթի բորբոքում, հաճախ են դառնում վիժման կամ անպտղության պատճառ։ Բորբոքում կարող է առաջանալ գերսառեցման, վարակների և գինեկոլոգիական տարաբնույթ վիրահատությունների պատճառով։ Ուստի փոքր կոնքի օրգանների բորբոքումները, որոնք հաճախ ընթանում են առանց ախտանշանների, կարող են դառնալ չզարգացող հղիության կամ անպտղության պատճառ, այդ պատճառով էլ կինը պետք է պարբերաբար (գոնե վեց ամիսը մեկ անգամ) այցելի բժշկի, անգամ եթե ոչ մի գանգատ չունի։

Կարդացեք՝ Առաջնային և երկրորդային անպտղություն

Ձվազատման խնդիրներ

Ձվազատման խանգարումը հաճախ է դառնում անպտղության պատճառ։ Խանգարում կարող է առաջանալ վահանագեղձի խնդիրների, հորմոնային անհավասարակշռության և այլ գործոնների պատճառով։ Այդ դեպքում ֆոլիկուլները պարզապես չեն աճում կամ էլ չեն պայթում, ձվաբջիջը դուրս չի գալիս, հետևաբար անհնար է դառնում նաև բեղմնավորումը։

Կարդացեք՝ Ձվազատում

Անօվուլյացիա (չպայթած ֆոլիկուլ)

Ֆոլիկուլի չպայթելու պատճառ կարող է դառնալ կիստան, որն առաջանում է ձվարանի ախտահարման, հորմոնային հավասարակշռության խախտման և այլն պատճառներով։

Արգանդի պարանոցի լորձաթաղանթի խանգարում

Որպեսզի սերմնաբջիջներն առանց որևէ խնդրի հասնեն ձվաբջջին, արգանդի պարանոցում անհրաժեշտ քանակությամբ լորձ և բարենպաստ պայմաններ պետք է լինեն, ընդ որում՝ որակյալ և բավականաչափ մածուցիկ լորձ։ Այդ պայմանների խախտման դեպքում սերմնաբջիջների անցումը դժվարանում է։ Տարատեսակ վարակները, արգանդի պարանոցի հիվանդությունները, էնդոցերվիկալային գեղձերի աշխատանքի խանգարումները, ինչպես նաև արգանդի պարանոցի լորձի և սերմնաբջիջների անհամատեղելիությունը կարող են դառնալ անպտղության պատճառ։

Արգանդափողերի հիվանդություններ

Արգանդափողերի խցանվածության, անանցանելիության պայմաններում սերմնաբջիջները պարզապես չեն կարողանում հասնել ձվաբջջին և բեղմնավորել այն։ Սովորական բորբոքումները, ինչպես նաև սեռական ոլորտի հիվանդությունները (ինչպես տարած, այնպես էլ առկա) կարող են նման խնդրի առջև կանգնեցնել կնոջը։

Կարդացեք՝ Արգանդափողերի անցանելիությունը

Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզի դեպքում արգանդի ներքին շերտի բջիջներն աճում և զարգանում են ոչ թե լորձաթաղանթի ներսում, այլ դրանից դուրս՝ ձվարանների, արգանդափողերի, հեշտոցի, միզապարկի վրա և այլն։ Սաղմը չի կարողանում գոյատևել այդ միջավայրում, ինչն էլ հանգեցնում է անպտղության։ կպումները, որոնք առաջանում են հիվանդության ընթացքում, խաթարում են բեղմնավորման պրոցեսը։

Կարդացեք՝ Ինչ է պետք իմանալ էնդոմետրիոզի մասին

Պոլիկիստոզ

Պոլիկիստոզի դեպքում խանգարվում է հորմոնային հավասարակշռությունը, ի հայտ են գալիս ձվազատման հետ կապված խնդիրներ, ինչը կարող է հանգեցնել ձվազատման բացակայության, գիրության, թրոմբոզիայլն։ Պոլիկիստոզը բուժելի է։

Կարդացեք՝ Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ

Ձվարանների վաղաժամ հյուծման համախտանիշ

Ձվարանների վաղաժամ հյուծման համախտանիշն ի հայտ է գալիս մինչև քառասուն տարեկան կանանց շրջանում։ Պատճառ են դառնում կենտրոնական նյարդային համակարգի խանգարումները, տարած հիվանդությունները՝ կարմրախտ, բորբոքումներ, գրիպ, ինչպես նաև դեղամիջոցների սխալ ընդունումը, ինչը խթանում է ձվազատումը։

Անպտղության կարող են հանգեցնել նաև այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են՝ ձվարանների դիսֆունկցիան, կիստաները, ֆիբրոմաները, պոլիպները, իմունային խանգարումները և ժառանգական գործոնները։

Տղամարդկանց անպտղության պատճառները

Սպերմատագենեզի խանգարում

Սերմնաբջիջների պասիվությունը, շարժունակության պակասը հաճախ է հանգեցնում անպտղության։ Հիմնական պատճառներն են հորմոնային խանգարումները, վարիկոցելեն և վարակիչ, բորբոքային հիվանդությունները։

Կարդացեք՝ Ազոոսպերմիան և բեղմնավորելու հավանականությունը

Ազոոսպերմիա

Ազոոսպերմիայի դեպքում սերմնաբջիջներ չեն արտադրվում։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում