Տղամարդու հետազոտումը հղիության պլանավորման շրջանում

Տղամարդու հետազոտումը հղիության պլանավորման շրջանում

Տղամարդու առողջական վիճակը պակաս կարևոր չէ բեղմնավորման և հղիության հետագա զարգացման հարցում։ Ուստի նա նույնպես պետք է որոշակի հետազոտություններ անցնի հղիության պլանավորման շրջանում և նախապատրաստվի։

 

Կարդացեք՝ Տղամարդու նախապատրաստումը բեղմնավորմանը

 

Վարակների հայտնաբերմանն ուղղված հետազոտություն

Վարակները հայտնաբերվում են քսուքի և մեզի ընդհանուր հետազոտության միջոցով։ Այդ հետազոտությունների շնորհիվ հնարավոր է հայտնաբերել կամ բացառել մի շարք հիվանդություններ, որոնք կարող են սպառնալ երեխայի բնականոն զարգացմանը, դրանցից են՝ ցիտոմեգալավիրուս, հերպես, կարմրուկ, տոքսոպլազմոզ և այլն։ Ամուսինները երկուսով պետք է անցնեն այդ հետազոտությունը, եթե պլանավորվում են երեխա ունենալ։

 

Կարդացեք՝ Առողջ սննդակարգը հղիության պլանավորման շրջանում

 

Իմունաֆերմենտային հետազոտության միջոցով հնարավոր է պարզել արդյո՞ք օրգանիզմում կան այդ հիվանդությունների դեմ պայքարի հակամարմիններ։ Եթե հայտնաբերվում են թարմ հակամարմիններ (IgM), որոնք վկայում են հիվանդության առկայության մասին, պետք է հղիությունը հետաձգել մինչև լիարժեք բուժվելը։

Սպերմագրամա

Հետազոտության շնորհիվ հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ սերմնաբջջի որակի և բեղմնավորելու կարողության մասին։ Բնականից շեղումների հայտնաբերման դեպքում դրանք պետք է վերացնել հղիության պլանավորման փուլում։

Սոնոգրաֆիա

Ըստ անհրաժեշտության անում են շագանակագեղձի և ամորձիների սոնոգրաֆիա, որը թույլ է տալիս հայտնաբերել կամ հերքել տարբեր պաթոլոգիաներ:

 

Կարդացեք՝ Տղամարդու ուլտրաձայնային հետազոտություն

 

Մի մոռացեք, որ տղամարդը պետք է նույն պատասխանատվությամբ վերաբերվի հղիությանը, ինչ կինը․ չէ՞ որ երեխային են փոխանցվում նրա գեները, հիվանդությունները և այլն։ Այդ պատճառով էլ կարևոր է, որ տղամարդը նույնպես հետազոտվի, հիվանդության առկայության դեպքում լիարժեք բուժվի և ամրացնի օրգանիզմը։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: