Հակաբիոտիկները կրծքով կերակրման ընթացքում

Հակաբիոտիկները կրծքով կերակրման ընթացքում

Երբեմն պատահում է, որ կրծքով կերակրման շրջանում ի հայտ է գալիս որևէ հիվանդություն, որը դեղորայքային բուժում է պահանջում, օրինակ՝ թոքերի, միզուղիների բորբոքում, մաստիտ, էնդոմետրիտ և այլն։ Այդ հիվանդությունները հաղթահարվում են միայն հակաբիոտիկների օգնությամբ։

Արդյո՞ք բոլոր հակաբիոտիկներն են կրծքով կերակրման շրջանում վտանգավոր։ Կա՞ն այնպիսիք, որոնք չեն ազդի լակտացիայի վրա։

Մտահոգիչն այն է, որ դեղորայքի ակտիվ նյութերը ներթափացում են կրծքի կաթի մեջ և կարող են բացասաբար անդրադառնալ երեխայի վրա։ Որոշ դեղամիջոցներ կարող են ոչ միայն կողմնակի ազդեցություն ունենալ մոր օրգանիզմի վրա, այլև թունավոր ռեակցիա առաջացնել նաև փոքրիկի օրգանիզմում։

Կարդացեք՝ Դեղորայքի ընդունումը հղիության ընթացքում

Ցանկացած դեղորայք ունի ընդունման հրահանգի թերթիկ, որում կա նաև «Հակացուցումներ» բաժին։ Հաբը խմելուց առաջ հարկավոր է կարդալ այն։

Հակաբիոտիկների ընդունման առանձնահատկությունները ԿԿ ընթացքում

Սովորաբար հակաբիոտիկային բուժումը ենթադրում է կրծքով կերակրման դադարեցում բուժման ամբողջ ընթացքում։ Փորձը ցույց է տվել, որ ժամանակավոր դադարը կարող է խաթարել կաթի արտադրումը, այդ դեպքում երեխան արհեստական սնունդ է ստանում։ Եթե բուժման ընթացքում կինը կթի կուրծքը, ապա թերապիայից հետո հնարավոր կլինի վերականգնել բնականոն լակտացիան։

Ո՞ր հակաբիոտիկներն են արգելված ԿԿ ընթացքում

Կրծքով կերակրման ընթացքում արգելվում է օգտագործել՝

  • տետրացիկլին, 
  • լևոմիցետին, 
  • ցիպրոֆլոկսացին, 
  • մետրոնիդոզոլ, 
  • ֆտորխինոլոնների խմբի հակաբիոտիկներ, որոնք կիրառվում են միզուղինրի վարակների բուժման ընթացքում, 
  • օֆլոկսացին, որը թույլատրված է ԱՄՆ-ում, բայց անգլիացի բժիշկներն արգելում են այն, ինչպես նաև ցիֆրանը, լևոֆլոկսացինը, ավելաքսը։

Ո՞ր հակաբիոտիկներն են թույլատրելի

Պենիցիլինային շարքի հակաբիոտիկները, ինչպես նաև ցեֆալասպորինները և մակրոլիդները պայմանականորեն անվնաս են համարվում երեխայի համար, քանի որ քիչ քանակությամբ են ներթափանցում կաթի մեջ։

Պենիցիլինային շարքի ամոքսիցիլին հակաբիոտիկի կողմնակի ազդեցությունն արտահայտվում է երեխայի մաշկի ցանավորմամբ և աղիների միկրոֆլորայի հավասարակշռության խախտմամբ։

Ցեֆալասպորինները բացասաբար չեն ազդում երեխայի վրա, սակայն երբեմն հանգեցնում են դիսբիոզի (դիսբակտերիոզ), ինչը նպաստում է աղիներում վիտամին K-ի արտադրմանը, ինչն էլ իր հերթին կարող է արնահոսության վտանգ առաջացնել, նվազեցնել կալցիումի և վիտամին D-ի յուրացումը։

Մակրոլիդները նշանակվում են, եթե դեղի օգտագործման օգուտը գերազանցում է վտանգը։ Որոշ բժիշկներ և դեղագործներ թույլատրելի են համարում միայն էրիթրոմիցինով բուժումը։

Քանի որ միասնական կարծիք չկա կրծքով կերակրման շրջանում հակաբիոտիկներով բուժման հարցում, հարկավոր է շատ զգուշորեն ընդունել հակաբիոտիկները։ Բժիշկները պարտավոր են կնոջը տեղեկացնել հնարավոր բացասական հետևանքների մասին՝ խորհուրդ տալով որոշ ժամանակ դադարեցնել կրծքով կերակրումը կամ կթել։

Կրծքով կերակրումը հակաբիոտիկների օգտագործումից հետո

Եթե այնուամենայնիվ որոշվել է հակաբիոտիկ ընդունել, ուրեմն պետք է կրծքով կերակրումը շարունակել նույն ռեժիմով, իսկ հակաբիոտիկը խմել կերակրման երկարատև ընդմիջումից առաջ՝ երեկոյան։ Բուժման սխեման նշանակում և հաստատում է միայն բժիշկը։

Հակացուցված հակաբիոտիկների ընդունման դեպքում հարկավոր է սպասել, մինչև այն ամբողջովին հեռացվի օրգանիզմից և նոր միայն վերականգնել կրծքով կերակրումը։ Ամեն դեղամիջոց ունի օրգանիզմից հեռացման իր ժամանակահատվածը, որը նշված է հրահանգների կցված թերթիկում։

Կրծքով կերակրման շրջանում հակաբիոտիկային բուժումը վիճելի հարց է բժշկական պրակտիկայում, ուստի պետք է ընդունումը խստորեն վերահսկվի։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար