9 նշան, որ սթրես եք տանում և գլխի չեք ընկնում

Բոլորս էլ կարողանում ենք դիմակայել դժվարություններին և պարզ երեսով դուրս գալ ծանր իրավիճակներից։ Սթրեսը, սակայն, ունի մի հատկություն, երբեմն այն կուտակվում է դանդաղ և աննկատ, հենց այն ժամանակ, երբ շարունակում ենք կարծել, թե ամեն ինչ կարգին է։

Մղձավանջային երազներ եք տեսնում

Եթե երազում կրկին տեսնում եք, որ կորցնում եք ատամները կամ ընկնում եք բարձր տեղից, ապա սրտին մոտ մի ընդունեք։ Այդպիսի երազներ շատերն են տեսնում և դրանցից հետո ոչ ոք չի մահանում։ Այդ սթրեսն է ստիպում ձեզ վար ընկնել կամ կորցնել ատամները, նրա պատճառով եք վազում հեռացող գնացքի հետևից։ Միակ բանը, որ պետք է հուշեն ձեզ այդ երազները, իսկական հանգիստ կազմակերպելն է։

Սկսել եք հաճախ մրսել և հիվանդանալ

Գոյատևելու համար այսօր չենք մտածում կռվել գիշատիչ կենդանու հետ, թե փախուստի դիմել, և այն սթրեսը, որն ապրում ենք աշխատանքի գնալիս խցանման մեջ հայտնվելիս, ուղղակիորեն չի սպառնում մեր կյանքին։ Այդուհանդերձ այն նույն ձևով ենք արձագանքում դրան, ինչպես հնագույն ժամանակներում՝ սթրեսի մեծ քանակությամբ հորմոններ արտադրելով (ադրենալին և կորտիզոլ)։ Հայտնի է, որ բժշկության մեջ գլուկոկորտիկոիդների են օգտագործում ալերգիայի բուժման ժամանակ․այն հատուկ «անջատում» է իմունային համակարգի ռեակցիան, որպեսզի ազատվի գրգռվածությունից։ Այդ նույն կերպ անջատվում է նաև մեր իմունիտետը շարունակական սթրեսների հետևանքով, որոնք օրգանիզմին ստիպում են հավելուրդային քանակով կորտիզոլ արտադրել։ Գուցե թվա, թե սթրեսը կառավարում է մեզ, որ ձեռքի ափերը սառչում են, իսկ սիրտն սկսում է արագ բաբախել, բայց ոչ, այդ մենք ենք կառավարում սթրեսը՝ ստեղծելով այն ոչնչից, մեկ մտքով իսկ զարկ ենք տալիս այդ պրոցեսին, երբ սկսում ենք անհանգստանալ և մտահոգվել չնչին պատճառով անգամ։

Մոռացկոտ եք դարձել, հաճախ եք իրերը ձեռքից վար գցում կամ կորցնում

Ոչ տանը, ոչ աշխատավայրում ոչ ոք չի տեսել, որ նյարդայնանաք կամ զայրույթից բղավեք, սակայն այդ չի նշանակում, որ հաղթահարել եք սթրեսը։ Անգամ ուժեղ կամք և երկաթյա նյարդեր ունեցող մարդկանց դեպքում է սթրեսն ազդում իմացական ընդունակությունների, հիշողության, խոսքի և մոտորիկայի վրա։ Իրերը կորչում են և նորից հայտնվում նույն տեղում, բանալիները հայտնվում են լոգարանում, հեռուստացույցի հեռակառավարման վահանակը՝ գազօջախի կողքին, կարծես իրերը պահմտոցի են խաղում մեզ հետ։ Ո՞վ կմտածեր, որ մեր մոռացկոտությունը պատահական չէ և միևնույն ժամանակ բուժելի է։ Եթե այդպիսի վիճակում եք, մի լավ հանգստացեք, լիարժեք քնեք և թույլ տվեք, որ ձեր օրգանիզմն էլ հանգստանա հնարավոր գգռիչների ազդեցությունից։

Մազերն սկսել են թափվել

Մազաթափությունը ոչ միշտ է պայմանավորված լինում լվացող վատ միջոցով կամ էկոլոգիայով։ Մազերի համար շատ կարևոր է մեր սնվելը և հանգստությունը։

Գիրանում եք, անհանգստացնում է ստամոքսը

Ինչո՞ւ ենք որոշակի վիճակներում հատկապես քաղցր և յուղալի բաներ ուտելու ցանկություն ունենում։ Մեխանիզմը պարզ է։ Երբ սթրեսի հորմոնները միացնում են «դիմադրիր կամ փախիր» ռեակցիան, ուղեղն սկսում է պատրաստվել այն բանին, որ երկու դեպքում էլ հավելյալ էներգիա է պետք գալու, ինչը շատ արագ կարելի է ստանալ կալորիաներով հարուստ սննդից, շաքարից և ճարպերից։

Սթրեսային իրավիճակում արյունը հոսում է դեպի կենսականորեն կարևոր օրգանները, որպեսզի առաջին հերթին ապահովի դրանց աշխատանքը։ Կյանքի համար ճգնաժամային իրավիճակներում այդպիսի օրգաններն են շնչառական համակարգը, սիրտը և ուղեղը (այդ պատճառով է, որ անհանգստանալիս մեր ոտքերն ու ձեռքերը սառչում են)։ Մեր լի ստամոքսը դիմադրելու կամ փախչելու համար միայն խոչընդոտ է։ Դրանով է բացատրվում այն, որ քննությունից կամ ծանր թռիչքից առաջ զուգարան գնալու ցանկություն ենք ունենում։ Սթրեսի աղբյուրը, սակայն, ոչ միշտ է այդքան ակնհայտ լինում։ Եթե ստամոքսը օրեր շարունակ անհանգստացնում է կամ ցավում, չնայած որ սնվում ենք սովորական, ապա ամենայն հավանականությամբ պատճառը սթրեսն է։ Նախ անցում կատարեք դեպի թեթև սնունդ, իսկ հետագայում սթրեսային իրավիճակներում հաշվի առեք ձեր օրգանիզմի այդ առանձնահատկությունը։

Ականջներում աղմուկի, զնգոցի, շվոցի զգացողություն ունեք

Առաջանում է առանց արտաքին ձայնային գրգռիչների, անսպասելի (բժիշկների լեզվով՝ թիննիտուս)։ Ոչ ոքի առանձնահատուկ հոգս չի պատճառում, սակայն երբեմն լինում են պահեր, երբ սկսում եք լսել ամեն օր։ Որքան էլ տարօրինակ հնչի, հաճախ համընկնում է նախատոնական կամ էլ մի կարևոր իրադարձության պատրաստվելու օրերին, երբ այս ու այն կողմ ենք վազում՝ ջանալով հասցնել անել ամեն բան։

Սկսում եք քորել ձեզ

Սկսում եք մի քանի անգամ քորել մարմնի տարբեր մասերը՝ հոնքը կամ քթի ծայրը, կամ էլ ձեզ թվում է, թե ձեռքին միջատ է նստել և պետք է շարժել այն։ Այդպիսի կրկնվող գործողությունները նույնպես սթրեսի հոգեսոմատիկ ախտանշան են։

Ստիպված եք լինում հաճախ դիմել ատամնաբույժի

Ատամների ցավելը, ընկնելը երազում և կրճտացնելու սովորությունն ի հայտ են գալիսսթրեսային ապրումների ֆոնին։ Այդ երևույթը ստացել է «բրուկսիզմ» անվանումը և այնքան էլ անվնաս չէ, քանի որ նպաստում է ատամի էմալի քայքայմանը։ Անգամ սովորական կարիեսն ուղղակիորեն կապված է սթրեսի մակարդակի բարձրացման հետ, քանի որ այդ դեպքում թքի մեջ փոխվում է իմունոգլոբուլինի և մանրէները չեզոքացնող պաշտպանիչ այլ գործոների քանակը։

Կարդացեք՝ Ինչպե՞ս կառավարել սթրեսը

Օրգանիզմն այդպիսի նուրբ ազդանշաններ ուղարկում է այն ժամանակ, երբ սթրեսը դեռ չի սկսել ամբողջովին կառավարել մեզ։ Այդ նշանները պետք է հուշեն, որ մի բան այն չէ։ Փորձեք լսել օրգանիզմի ձայնը և նվազեցնել ծանրաբեռնվածությունը, քանի դեռ բանը չի հասել սթրեսի ծայրահեղ դրսևորումների, հոգեսոմատիկ հիվանդությունների և դեպրեսիայի։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: