Արգանդափողերի անցանելիությունն արդյո՞ք ժառանգական է

19.04.20146490

Հարց

Հարգելի բժիշկ, խնդրում եմ ասեք` արդյո՞ք արգանդափողերի փակ լինելը ժառանգական բնույթ է կրում: Եթե ոչ, ինչի հետ կարող է այն կապված լինել, և արդյո՞ք այն որևէ կերպ զգալ է տալիս:

 

Պատասխան

Դա որևէ կերպ ժառանգական բնույթ չի կարող կրել: Արգանդափողերը կարող են փակ լինել տարբեր պատճառներով՝ փոքր կոնքի բորբոքային պրոցեսներ, ինֆեկցիաներ, վիրահատություններ, կանանց սեռական օրգանների տուբերկուլոզ և այլն: Պետք է լիարժեք հետազոտվել պատճառը պարզելու նպատակով և ստանալ համապատասխան բուժում: Արդյունքի բացակայության դեպքում հարկ կլինի դիմել վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությանը:

 

Հարցին պատասխանվել է impoqrik.am կայքում: