Դաշտան հղիության ընթացքում․ հնարավո՞ր է

Դաշտան հղիության ընթացքում․ հնարավո՞ր է

Ապագա մայրերը հղիության ընթացքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են ունենում։ Առաջնածին կանանց հաճախ հետաքրքրում է, թե արդյո՞ք հնարավոր է, որ հղիության ընթացքում դաշտան սկսվի։ Փորձենք միասին պարզել։

Կեղծ դաշտանը՝ որպես չզարգացող հղիության նշան

Նախ հիշենք կնոջ ֆիզիոլոգիան։ Եթե ձվազատման շրջանում բեղմնավորում չի լինում, ապա ցիկլի վերջում դաշտան է սկսվում։ Այն կատարվում է հորմոնների, մասնավորապես՝ իգական գլխավոր հորմոնի՝ էստրոգենի մակարդակի անկման ֆոնին։ Այդ ժամանակ շերտազատվում է արգանդի էնդոմետրիումը և սկսվում է դաշտանային արյան հոսքը։ Եթե բեղմնավորում է տեղի ունեցել, ապա դաշտանային արյունն սկզբունքորեն չպետք է լինի։ Եթե հղիությունը հաստատվում է, սակայն նախկին դաշտանի օրերին կրկին արյուն է նկատվում, ապա հարկավոր է դիմել բժշկի։ Հաճախ մուգ կարմիր արտադրությունը վիժման վտանգի կամ չզարգացած հղիության մասին է վկայում։

Կարդացեք՝ Չզարգացող հղիություն

Արտարգանդային հղիություն

Հաճախ է պատահում, որ արյունային արտադրությունը սկսվում է արտարգանդային հղիության ֆոնին։ Այն պատահում է, երբ պտղաձուն ներդրվում է ոչ թե արգանդում, այլ դրանից դուրս։ Կինը կարծում է, թե դաշտան է սկսվել, այնինչ օրգանիզմում ախտաբանական պրոցես է ի հայտ եկել։ Ուստի հարկավոր է շտապ դիմել բժշկի։

Կարդացեք՝ Արտարգանդային հղիություն

Հղիության ընթացքում արյունային արտադրության պատճառները

Երբեմն արնահոսության պատճառ է դառնում գինեկոլոգիական զննումը, ակտիվ սեռական ակտը։ Հեշտոցի պատերը նուրբ են ու բարակ, իսկ հղիության ընթացքում էլ ավելի զգայուն են դառնում և խոցելի արտաքին գործոնների հանդեպ։ Խորհուրդ ենք տալիս ուշադիր լինել ցանկացած փոփոխության հանդեպ և խնդրի առաջին իսկ ախտանշանների, արյունային արտադրության ի հայտ գալուն պես անհապաղ դիմել բժշկի։

Կարդացեք՝ Արյունային արտադրությունը հղիության ընթացքում

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար