Լակտացիոն մաստիտ

25.11.201514448

Լակտացիոն մաստիտը կաթնագեղձի բորբոքումն է հետծննդաբերական շրջանում։

Ռիսկի գործոնները

Խնդրի առաջացման հարցում մեծ դեր են խաղում հետևյալ գործոնները՝

  • լակտացիայի շրջան․ կաթնածորաններով կաթի հոսքի խանգարում, պտուկների և հարպտկային հատվածի ճաքեր, պտուկների սխալ խնամք, անձնական հիգենայի կանոնների խախտում,
  • կաթնագեղձի մաշկի թարախային հիվանդություններ, 
  • շաքարային դիաբետ, 
  • ռևմատոիդ արթրիտ,
  • կրծքի սիլիկոնային կամ պարաֆինային իմպլանտներ, 
  • կաթնագեղձի ուռուցքի հեռացում և հաջորդող ռենտգենաթերապիա, 
  • ծխախոտի երկարատև օգտագործում։

Կարդացեք՝ Կաթնագեղձի հիվանդություններ

Ախտանշաններն են՝

  • անսպասելի սկիզբ, 
  • տենդ (39–40°С), 
  • կաթնագեղձերի սուր ցավ, 
  • գեղձը մեծանում է, լարվածություն ձեռք բերում, օջախի շրջանում մաշկը կարմրում է, շոշափելիս կոշտ է։

Հետազոտություններ

  • Արյան ընդհանուր հետազոտություն
  • Հարկավոր է մանրէաբանական հետազոտություն անցկացնել՝ որոշելու հակաբիոտիկների հանդեպ զգայունակությունը, բակտերիասկոպիա, եթե սնկային վարակի կամ տուբերկուլյոզի կասկած կա
  • ՈւՁՀ
  • Մամոգրաֆիա (եթե հնարավոր չէ լիովին բացառել ոչ լակտացիոն մաստիտ ունեցող հիվանդների կրծքագեղձի քաղցկեղը) 
  • Կաթնագեղձի բիոպսիա

Կարդացեք՝ Կուրծքը հղիության ընթացքում

Բուժումը

  • Վիրակապ կամ կրծքկալ, որը կպահի կաթնագեղձը։ 
  • Չոր տաքություն տուժած հատվածի վրա։ 
  • Կաթի կթում տուժած գեղձից՝ կոշտացումը նվազեցնելու նպատակով։ 
  • Թարախային լակտացիոն մաստիտի առաջացման դեպքում կրծքով կերակրման դադարեցում։ 
  • Եթե հնարավոր չէ կթել և կաթնարտադրությունը ճնշելու անհրաժեշտություն կա, կիրառում են համապատասխան դեղամիջոցներ։ 
  • Հակամանրէային թերապիա։ 
  • Լակտացիոն մաստիտի վիրահատական բուժում։

Լակտացիոն մաստիտի ընթացքն ու ելքը դրական են։ Համապատասխան բուժման դեպքում կինը լիովին ապաքինվում է 8–10 օրվա ընթացքում։

Կանխարգելումը

Կանխարգելման նպատակով հարկավոր է պահպանել մի շարք սկզբունքներ՝

  • կաթնագեղձերի ճիշտ և մանրակրկիտ խնամք, 
  • կերակրման հիգիենայի պահպանում, 
  • փափկեցնող քսուքների օգտագործում, 
  • կաթի կթում։