Ձվազատման թեստ․ ինչպե՞ս անցկացնել

Ձվազատման թեստ․ ինչպե՞ս անցկացնել

Ձվազատման թեստերը կօգնեն որոշել բեղմնավորման համար ամենանպաստավոր օրերը։ Այս թեստերն արձագանքում են լյուտեինիզացնող հորմոնի առկայությանը։ Այս հորմոնի պարունակությունը կնոջ օրգանիզմում քիչ է, սակայն ձվազատումից 24-36 ժամ առաջ կտրուկ շատանում է՝ այդպիսով վկայելով բեղմնավորման ամենահարմար ժամանակահատվածի մասին։ Նկարում կարմիր գծով նշված է ԼՀ-ի մակարդակը։

Եթե հորմոնն իր բարձրակետին է հասել առավոտյան ժամերին, իսկ թեստավորումն անցկացրել եք երեկոյան, ապա հնարավոր է, որ այդ պահին ԼՀ-ի մակարդակն արդեն ընկած լինի և թեստը կրկին բացասական դառնա։ Ուստի պետք միշտ հաշվի առնել, որ հորմոնի բարձրակետը, որն անհրաժեշտ է թեստի ճիշտ անցկացման համար, պահպանվում է 24 ժամ։ Որպեսզի բաց չթողնեք պահը, խորհուրդ է տրվում ձվազատման թեստն անցկացնել օրը երկու անգամ։

Եթե որոշել եք ձվազատման թեստ փորձել, ապա հետևեք այս խորհուրդներին։

  • Պետք է թեստավորումն իրականացնել ամեն օր և հնարավորության դեպքում խստիվ պահպանել նույն ժամը։

  • Ամենաբարեհաջող ժամանակահատվածը առավոտյան ժամը տասից երեկոյան ութն է։

  • Չի կարելի թեստավորման համար օգտագործել առավոտյան առաջին մեզը։

  • Հարկավոր է պակասեցնել հեղուկի ընդունումը թեստավորումից 1-4 ժամ առաջ։ 

  • Եթե ԼՀ պարունակող դեղորայք եք օգտագործում, ապա թեստավորումն իմաստազրկվում է։ 

  • Պահպանեք թեստավորման ընթացակարգը, որն առաջարկում է արտադրողը։

  • Թեստի արդյունքները գնահատվում են թեստավորումից 10-30 րոպե անց։ Այս ժամանակի սպառվելուց հետո խորհուրդ չի տրվում մեկնաբանել տվյալները։

Թեստավորումից հետո հնարավոր է երեք տարբերակ՝

  • բացասական՝ միայն մեկ ստուգիչ գիծ է կամ էլ թեստի գծիկն ավելի բաց գույնի է, քան ստուգիչ գծիկը,

  • դրական՝ թեստի գծիկն արտահայտվածությամբ կամ ավելի մուգ է կամ նման է ստուգիչ գծիկին,

  • սխալ՝ ստուգիչ գծիկը բացակայում է։

Ե՞րբ կատարել թեստավորումը

Որոշեք ձեր ցիկլի միջին տևողությունը մի քանի ամսվա ընթացքում։ Ստորև բերված աղյուսակում՝ առաջին սյունակում, գտեք ձեր ցիկլի տևողությունը․ հակառակ սյունակում ցիկլի այն օրն է, երբ պետք է սկսեք թեստավորումը։

Կեղծ բացասական արդյունք

Ահա այն պատճառները, որոնք նպաստում են կեղծբասացական արդյունքի՝

  • յուրաքանչյուր կնոջ օրգանիզմում ԼՀ-ն տարբեր քանակով է արտադրվում,

  • ձվազատման թեստերի զգայունությունը տարբեր է,

  • տարբեր է նաև մեզի խտությունը՝ կախված խմած հեղուկի քանակից, 

  • թեստավորման տարբեր ժամեր։ 

Վիճելի դեպքերում հարկավոր է հաշվի առնել հիմքային ջերմաստիճանը և հեշտոցային հեղուկի բնույթը։

Կարդացեք՝ Ինչո՞ւ են հղիության թեստերը երբեմն սխալ արդյունք ցույց տալիս

Ձվազատման թեստերի թերությունը

Եթե ձեր ցիկլն անկանոն է, ապա ամենայն հավանականությամբ չեք կարողանա հույս դնել ձվազատման թեստերի վրա, պետք է փորձեք այլ միջոցներ։

 

Աղբյուրը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում