Հղիության ճիշտ պլանավորումը

Հղիության ճիշտ պլանավորումը

Բոլոր կանայք էլ գիտեն, որ հղիանալու համար նախ պետք է հրաժարվել բեղմնականխման միջոցներից, ինչն ամուսինների 90%-ի դեպքում ցանկալի արդյունք է ապահովում մեկ տարվա ընթացքում։ Մեկ տարին, սակայն, շատ երկար ժամանակահատված է, արդյո՞ք հնարավոր է մեծացնել հղիանալու հավանականությունը։

Բեղմնավորման համար բարենպաստ օրեր

Հաշվարկեք բեղմնավորման բարենպաստ օրերը՝ հիմնվելով ցիկլի, հատկապես ցիկլի երկրորդ փուլի տևողության վրա։ Այս գործիքը կօգնի ձեզ այդ հարցում։ Քիչ թե շատ կանոնավոր ցիկլի դեպքում հարմար է հիմքային ջերմաստիճանի չափումը։ Նրանց, ովքեր ծուլանում են գրաֆիկ կազմել, առաջարկվում են ձվազատման թեստեր։ Հիշեք, որ բարենպաստ օրերը վեցն են (մինչև հինգ օր սերմնաբջիջները գոյատևում են արգանդում՝ սպասելով ձվաբջջին, իսկ ձվաբջիջը ձվազատումից հետո մոտ քսանչորս ժամ պատրաստ է լինում բեղմնավորման)։

Սեռական ակտերի քանակը

Լավագույնը 2-3 օրվա ընթացքում 1 անգամն է։ Հաշվի առնելով առաջին կետը՝ այնուամենայնիվ մի փորձեք ժամերին հետևելով զբաղվել սիրով։ Ոչ կնոջ, ոչ էլ տղամարդու օրգանիզմը 100% կանխատեսելի չէ, ուստի մի խլեք ձեզնից հղիանալու լրացուցիչ հնարավորությունը՝ խստորեն հետևելով ալգորիթմներին և ժուժկալ լինելով այն օրերին, երբ հղիանալ միևնույն է չի կարելի։ Ոչ մի ծրագիր, ոչ մի գինեկոլոգ և ձվազատման որոշման ոչ մի մեթոդ հղիանալու հարյուրտոկոսանոց երաշխիք չի տա, այդ պատճառով էլ կանոնավոր սեռական կյանքն ամբողջ ցիկլի ընթացքում ավելի արդյունավետ է, քան մարաթոնյան սեքսը ցիկլի կեսին։

Առողջ, ակտիվ ապրելակերպ

Եթե դուք և ձեր զուգընկերը բնույթով այնքան էլ ակտիվ մարդ չեք, ապա ակտիվ գործողությունների պլան կազմեք։ Հաշվի առեք, որ շատ արդյունավետ են բոլոր այն վարժությունները, որոնք ուղղված են որովայնի ստորին հատվածի և կոնքի մկանների մարզմանը։ Նմանատիպ վարժությունները լավացնում են այդ հատվածում արյան շրջանառությունը, կանխում են արյան լճացումը և մեծացնում են հղիանալու հավանականությունը։ Կնոջ համար լավագույնը պորտապարն է, տղամարդկանց համար՝ ֆիտնես-ակումբում մարզվելը։

Գինեկոլոգիական կանխարգելիչ ստուգում

Նախքան բեղմնականխիչ միջոցներից հրաժարվելն այցելեք գինեկոլոգի կանխարգելիչ ստուգման, եթե անգամ ձեր ցիկլը կանոնավոր է և ոչ մի գանգատ չունեք։ Երբեմն կնոջ օրգանիզմում թաքնված խնդիրներն իրական խոչընդոտ են դառնում։

Անդրոլոգի կամ ուրոլոգի խորհրդատվություն

Ամուսնուն համոզելը, որ այցելի անդրոլոգի կամ ուրոլոգի երբեմն ավելի դժվար է, քան խոտի դեզի մեջ ասեղ փնտրելը։ Հաճախ տղամարդիկ խուճապային վախ են ապրում այն ամենից, ինչն առնչվում է իրենց պտղաբերությանը։ Ցավոք տղամարդու անպտղությունը հազվադեպ երևույթ չէ, և եթե անգամ կինը լիովին առողջ է, բոլոր հնարավորությունները կարող են չքվել տղամարդու գործոնի հետևանքով։

Հղիանալու հարցին մոտեցեք որպես հաղթելու ֆանտաստիկ հնարավորությամբ լոտոյի։ Թող չլինի այս ցիկլի ընթացքում, թող լինի հաջորդի կամ երեք ամիս անց, բայց կլինի միանշանակ։ Հղիանալու մասին շարունակաբար մտածելն ինքնին կարող է խոչընդոտ դառնալ որպես հոգեբանական գործոն։

 

Աղբյուրը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում