Միջոցներ, որոնք օգնում են բարելավել քունն ու առույգ զգալ

Միջոցներ, որոնք օգնում են բարելավել քունն ու առույգ զգալ

Մայրամուտից հետո օրգանիզմում հորմոնային պայթյուն է տեղի ունենում․ բջիջներն սկսում են ակտիվորեն վերականգնվել և թարմանալ։ Այդ ամենը կատարվում է, երբ քնած ենք լինում։

Ամեն օր քնել նույն ժամին, ննջասենյակն օգտագործել միայն քնելու և սիրով զբաղվելու համար՝ դրսում թողնելով աշխատանքի և այլ պարտականությունների մասին մտքերը, լույսն անջատ պահել, իսկ պլանշետն ու հեռուստացույցը փոխարինել գրքով․․․ Այս հանձնարարականները լավ ծանոթ են ձեզ և պարբերաբար կատարելու դեպքում իսկապես արդյունք են ունենում։ Այդուհանդերձ կան որոշ միջոցներ, որոնց մասին շատերը չգիտեն։ Դրանք ևս գործող են, թեև անսովոր, բայց օգնում են բարելավել քունը, թարմ ու առույգ զգալ՝ լի էներգիայով։

Գնացեք վազելու

Քնի որակը լավացնում են ոչ միայն երեկոյան զբոսանքն ու յոգան։ Նույնքան արդյունավետ է նաև վազքը, միայն թե պետք է գնալ վազելու քնելուց չորս ժամ առաջ։ Հակառակ դեպքում քնելը դժվար կլինի։

Սառը լոգանք ընդունեք

Մարմնի ջերմաստիճանի նվազումը քնի կենսաբանական նշանն է։ Այդ ընթացքում ձեռքերն ու ոտքերը տաքանում են, քանի որ մարմինը նրանց միջոցով դուրս է թողնում ջերմությունը։ Այնպես որ՝ քունը բարելավելու բնական միջոց է նաև մարմնի սառեցումը։ Ննջասենյակի լավագույն ջերմաստիճանը 16–19 աստիճանն է, եթե քնում եք գիշերանոցով և ծածկոցի տակ, իսկ եթե սիրում եք մերկ քնել, ապա՝ 30–32 աստիճանը։

Մերսեք գլուխը

Եթե անքնություն ունեք, փորձեք գլխի մերսման հնդկական ձևը։ Պառկելով անկողնուն՝ փակեք աչքերը։ Սկզբում դանդաղ, շրջանաձև շարժումներով մերսեք քունքերը։ Այնուհետև մերսեք գլուխն այնպես, կարծես շամպույնով լվանում եք այն՝ շարժվելով ճակատից ծոծրակ։ Նուրբ, մատներով սանրեք մազերը։ Յուրաքանչյուր շարժումն անելիս հաշվեք մինչև 120-ը և նոր միայն անցեք մյուսին։

Փորձեք ամբողջովին թուլանալ

Եթե չեք կարողանում քնել, ապա անհանգստանալու փոխարեն էներգիան ուղղեք թուլանալուն։ Փորձեք շատերին յոգայից ծանոթ շավասանա վարժությունը։ Նախ կենտրոնացեք ոտքերի վրա՝ փորձելով դրանք ազատել լարվածությունից։ Այնուհետև թուլացրեք մարմինը, դեմքի մկանները, կենտրոնացեք շնչառության վրա։ Այն պետք է խորը և համաչափ լինի։ Որքան լավ շեղեք ձեզ քնելու մտքից, այնքան արագ կքնեք։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: