Կեսարյան հատում․ կա՞ քանակի սահմանափակություն

Կեսարյան հատում․ կա՞ քանակի սահմանափակություն

Կեսարյան հատման դիմելը հեշտությամբ ընդունվող որոշում չէ, սակայն լավ մասնագետի դիմելով՝ կարելի է խուսափել բարդություններից: Այնուամենայնիվ, այն կանխորոշում է միևնույն ծննդալուծման մեթոդը նաև հաջորդ հղիությունների պարագայում: Քանի՞ անգամ է կարելի կեսարյան հատում կատարել:

Իրականում գոյություն չունի թույլատրելիության հստակ թիվ: Ամեն ինչ անհատական է: Որոշ կանայք արագորեն վերականգնվում են կեսարյանից հետո, ոմանց դեպքում էլ հետվիրահատական ընթացքն ավելի ծանր է անցնում յուրաքանչյուր հաջորդող կեսարյանից հետո:

Գոյություն ունի ընդհանուր համոզմունք, որ յուրաքանչյուր կեսարյանից հետո բարդությունների առաջացման վտանգներն ավելանում են: Հիմնական վտանգը նախորդ կեսարյանից մնացած արգանդի սպիի պատռվածքն է։ Որոշ կանայք հնարավոր է ցանկանան դիմել բնական ճանապարհով ծննդաբերության կեսարյանից հետո: Սակայն հատկապես 2-3 կեսարյանից հետո այն չի թույլատրվում, քանի որ 2-3%-ով բարձրանում է արգանդի սպիի պատռվածքի վտանգը:

Բարդություններից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս կեսարյան հատումից հետո սպասել առնվազն 6 ամիս մինչև կրկին հղիանալը: Լավագույն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է օրգանիզմի լիարժեք վերականգնման համար մինչև մյուս կեսարյան հատումը, 2-3 տարին է։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար