Ի՞նչ է նշանակում «արգանդի կարճ պարանոց» ախտորոշումը

Ի՞նչ է նշանակում «արգանդի կարճ պարանոց» ախտորոշումը

Հղիության ընթացքում ապագա մայրիկի համար ամենամեծ վտանգը վաղաժամ ծննդաբերությունն է կամ վիժումը: Կան տարբեր գործոններ, որ հանգեցնում են նման բացասական ելքի, օրինակ՝ արգանդի շատ կարճ պարանոցը:

Միջինում, արգանդի պարանոցի չափը պետք է լինի 40-50 մմ-ի սահմաններում: Եթե տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվում է, որ պարանոցի չափը 2 սմ-ից փոքր է, ապա ախտորոշվում է ‹‹արգանդի կարճ պարանոց››: Սա հատկապես վտանգավոր է, քանի որ առաջացնում է իստմիկոցերվիկալ անբավարարություն: Այս դեպքում արգանդի պարանոցը չի դիմանում մշտապես աճող ծանրաբեռնվածությանը (պտղի կամ պտղաջրերի ճնշման պատճառով), և ի վերջո այն բացվում է՝ հանգեցնելով վիժման կամ վաղաժամ ծննդաբերության:

Կարճ պարանոցի մյուս վտանգն այն է, որ այն չի կարող պաշտպանել պտղին հնարավոր վարակներից: Այս դեպքում այն արգելք չի հանդիսանում միկրոօրգանիզմների համար և վերջիններս կարողանում ներթափանցել դրա միջով: Բացի այդ, ծննդաբերության ընթացքն արագանում է կարճ պարանոցի դեպքում: Սա էլ վտանգավոր է, քանի որ հնարավոր է լուրջ պատռվածքներ առաջանան հեշտոցում կամ պատռվի հենց արգանդը:

Պատճառները

Այս երևույթի առաջին պատճառը գենետիկական շեղումներն են: Արգանդի կառուցվածքն այդպես է լինում բնությունից: Այսինքն այն օրգանիզմի բնածին առանձնահատկությունն է: Բայց հաճախ այս երևույթը ձեքբերովի հիվանդության արդյունք է, որն էլ առաջանում է հետևյալ պատճառներով.

  • Հղիության ընթացքում առաջացած հորմոնային խանգարումներ: Հղիության առաջին եռամսյակում՝11-27-րդ շաբաթներում տեղի են ունենում հորմոնային վերափոխումներ: Գագաթնակետը 16-րդ շաբաթն է: Այս ընթացքում տեղի է ունենում պտղի անդրոգենների սինթեզի մեծացում: Հենց սա է առաջացնում արգանդի պարանոցի թուլացում, կարճացում և արդյունքում այն վաղաժամ բացվում է: Ընդ որում արգանդի տոնուսը կայուն է մնում, և ապագա մայրիկն անգամ չի կասկածում, որ այսպիսի շեղում է ի հայտ եկել:
  • Ներարգանդային միջամտություն՝ արգանդի խոռոչի քերում, աբորտներ, նախկին հղիություն: Այս դեպքում հնարավոր է առաջանա մեխանիկական վնասվածք, որի արդյունքում արգանդի պարանոցը դեֆորմացվում է, փոքրանում է չափերով և կորցնում ձգվելու իր կարողությունը:

Ինչպե՞ս վարվել

Նախ և առաջ հղի կինը պետք է ուշադիր և հոգատար լինի իր օրգանիզմի հանդեպ և լիարժեք հանգիստ ապահովի իրեն: Տվյալ ախտորոշման դեպքում պարտադիր է մշտապես գտնվել գինեկոլոգի հսկողության ներքո, ով հնարավորինս շուտ կնկատի պարանոցի կարճացումը և կկարողանա կանխել վիճակի վատթարացումը:

Ինչպես արդեն նշվել է, կնոջ օրգանիզմում տեղի ունեցող հորմոնային վերափոխումների պատճառով առաջանում է իստմիկոցերվիկալ անբավարարություն, որի դեպքում նշանակվում են գլյուկոկորտիկոիդային դեղամիջոցներ, որոնք շտկում են արգանդի պարանոցի վիճակը: Եթե դեղորայքի ընդունումից 30 օր անց արդյունքը չի երևում, ապա հնարավոր է բժիշկն առաջարկի արգանդի վրա ժամանակավոր կարեր դնել: Այն հեռացնում են անմիջապես ծննդաբերությունից առաջ: Այս միջամտությունը կոչվում է ցերվիկալ շուրջկար (սերկլյաժ), իրականացվում է անզգայացման ներքո:

Հղիության պահպանման մեկ այլ տարբերակ է գինեկոլոգիական օղի տեղադրումը, որը կկանխի արգանդի պարանոցի վաղաժամ բացվելը և իրավիճակը կայուն կպահի: Այս հատուկ օղի տեղադրումից հետո հնարավոր է որոշակի անհարմարություն առաջանա, որը ժամանակի ընթացքում կանցնի: Կանանց սխալներից մեկը նման միջոցներով ապահովագրվելուց հրաժարվելն է: Պետք է հասկանալ, որ կարճ պարանոցի ախտորոշման դեպքում սա պարտադիր է, քանի որ հնարավոր է միայն այս կերպ հաջողվի պահպանել հղիությունը և առողջ երեխա լույս աշխարհ բերել:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար