Քաշը նվազեցնող սննդակարգ

Քաշը նվազեցնող սննդակարգ

Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել սննդակարգի հետևյալ կանոններին, որոնք կնպաստեն քաշի նվազեցմանը:

  1. Սնվել օրական 5-6 անգամ: Քաղցելը խստիվ արգելվում է:
  2. Արագամարս շաքարը (շաքարավազ, մեղր, մուրաբաներ) փոխարինել շաքարի փոխարինիչներով:
  3. Կենդանական ծագման յուղերը փոխարինել բուսականով:
  4. Սահմանափակել ածխաջրերի քանակը (ալյուրից պատրաստված կերակուրներ, սպիտակ հաց, թխվածքներ):
  5. Ակտիվացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (երկար քայլք ոտքով, վազք, լող, առողջարարական խմբային պարապմունքներ՝ շեյփինգ):
  6. Հիմնական սնունդը պետք է ներառի բուսական-բանջրեղենային մթերքներ, ոչ յուղոտ միս (տավարի, հավի սպիտակ միս), ձկնեղեն, կոշտ ալյուրի կամ ցորենի թեփի հաց, լավաշ (մուգ), հնդկաձավար, լոբազգիներ, ցորենազգիներ (ցորեն, հաճար, բլղուր): Կաթնամթերքներից օգտագործել անյուղ կաթնաշոռ, 0.5 տոկոս յուղայնության կաթ, անյուղ մածուն (թթվասերը և սերուցքը բացառել):
  7. Օգտագործել ոչ շատ քաղցր մրգեր՝ խնձոր, թուրինջ, կիվի, նուռ, արքայախնձոր:
  8. Կազմակերպել բեռնաթափման օրեր յուրաքանչյուր 7-10 օրվա ընթացքում 1-2 անգամ:

Հարկավոր չէ ձգտել քաշի արագ նվազեցման: Ամսական 5-6 կգ. նվազելը կարելի է համարել գոհացնող արդյունք:

Բեռնաթափման օրեր

Կաթի օր։ Օրական 6 անգամ ուտել 200-250մլ. կաթ կամ կեֆիր, ացիդոֆիլին, պրոստոկվաշա (անյուղ), ընդհանուր՝ 1.2-1.5 լիտր:

Կաթնաշոռի օր։ Ուտել 400-600գր. անյուղ կաթնաշոռ 4-5 անգամ, 400-450 մլ (1-2 բաժակ) մասուրի թուրմ և 400-450մլ (1-2 բաժակ) անյուղ կեֆիր: Ընդհանուր առմամբ 1լ հեղուկ:

Մսի և բանջարեղենի օր։ Ուտել 600գր. (եփած վիճակում մոտ 400գր) տավարի անյուղ միս, 600-800 գր. (կարելի է և ավել) բանջարեղեն (կաղամբ, բազուկ, վարունգ, գազար, սմբուկ, դդմիկ) և 400-450մլ մասուրի թուրմ՝ 6 անգամից:

Խնձորի օր։ Օրական 5 անգամ ուտել 250-300գր հասած, ոչ շատ քաղցր խնձոր, ընդհանուր՝ 1.25-1.5կգ:

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: