Բուժում արյան միջոցով կամ աուտոհեմաթերապիա

Բուժում արյան միջոցով կամ աուտոհեմաթերապիա

Սա բուժման մի տեսակ է, որ կիրառվում է զանազան հիվանդությունների բուժման համար։ Այն ենթադրում է սեփական երակային արյան միջմկանային կամ ենթամաշկային ներարկում: Բուժման այս տեսակը սկսել են հաջողությամբ կիրառվել 20-րդ դարի սկզբից քրոնիկական և հաճախակի կրկնվող, այդ թվում և գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համալիր թերապիայի կազմում: Մեթոդը հիմնված է հոմեոպաթիայի սկզբունքի վրա՝ նմանը բուժել նմանով: Այդպիսի փոխազդեցության միջոցով կարելի է ազատվել մի շարք հիվանդություններից:

Ո՞ր դեպքերում է նշանակվում աուտոհեմաթերապիա

Բուժման այս եղանակը բացարձակապես դրական ազդեցություն է ունենում մեր օրանիզմի վրա: Այն օգնում է՝

  • բարձրացնել դիմադրողականությունը, 
  • բարելավել նյութափոխանակությունը, 
  • արագացնել արյան շրջանառությունը և ավշի միկրոշրջանառությունը,
  • վերականգնել հորմոնային հավասարակշռությունը, 
  • դուրս բերել թունավոր նյութերը, 
  • նպաստել օրգանիզմի վերականգնմանը վիրահատական միջամտությունից հետո, 
  • վերացնել թարախային պրոցեսները փափուկ հյուսվածքներում, 
  • ազատվել քրոնիկական բորբոքային հիվանդություններից, 
  • բարձրացնել ֆիզիկական և հոգեկան ակտիվությունը:

Այս մեթոդը լայնորեն կիրառվում է գինեկոլոգիայում, քանի որ գինեկոլոգիական հիվանդություններն այսպես,   թե այնպես կապված են երկրորդային իմունոդեֆիցիտի հետ: Դրանց շարքին են դասվում՝

  • արգանդի և հավելումների քրոնիկական բորբոքային հիվանդությունները,
  • քրոնիկական ցիտոմեգալովիրուսային վարակը, 
  • սեռական օրգանների հերպեսը, 
  • մարդու պապիլոմավիրուսի հարուցած պապիլոմատոզը և կոնդիլոմատոզը,
  • փոքր կոնքում կպումային պրոցեսները, 
  • դաշտանադադարային համախտանիշը:

Աուտոհեմաթերապիան ունի առավելագույն անվտանգություն և հազվադեպ է առաջացնում որևէ կողմնակի ազդեցություն: Դա պայմանավորված է այն բանով, որ մեր իմունային համակարգը չի համարում իր սեփական արյան բջիջները օտարածին և չի պաշտպանվում դրանցից, իսկ դա նշանակում է, որ ալերգիկ կամ նմանատիպ այլ երևույթներ կարող են ի հայտ գալ խիստ հազվադեպ: Այն գրեթե չունի հակացուցումներ, բայց կիրառման նպատակահարմարությունը և հնարավորությունը գնահատում է միայն բժիշկը:

Աուտոհեմաթերապիայի տեսակները

Աուտոհեմաթերապիան կարող է անցկացվել տարբեր եղանակներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:

Դասական։ Այս տեսակն իրենից ներկայացնում է երակից վերցված թարմ արյան ներարկում առանց որևէ մշակման: Ընդ որում, եթե այն վերցնում են ձախ ձեռքի երակից, ապա ներարկում են հետույքի աջ կողմում և հակառակը: Բուժման սկզբում սովորաբար ներարկում են 2 մլ արյուն, հետո այն ավելացնում են յուրաքանչյուր 2-3 օրը՝ հասցնելով 10 մլ-ի: Այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում բուժման սխեման անհատական է: Որպեսզի ներարկման հատվածում կոշտացումներ չառաջանան, կարելի է ջեռակ դնել:

Աստիճանական։ Այս տեսակի դեպքում արյունը մի քանի հոմեոպաթիկ դեղամիջոցի հետ ներարկվում է օրգանիզմ մեկ միջամտության ընթացքում: Դեղերի ընտրությունը կատարում է բժիշկը՝ հաշվի առնելով տվյալ օրգանիզմի առանձնահատկությունները:

Օզոնացված։ Այս դեպքում արյունը հարստացվում է օզոնով նախքան ներարկվելը, ինչը թույլ է տալիս բարձրացնել թերապևտիկ ազդեցությունը և բուժման արդյունավետությունը:

Բիոպունկտուրա։ Այս տեսակը պատկանում է հեղինակային մշակման, երբ հոմեոպաթիկ դեղորայքով կամ առանց դրա արյունը ներարկվում է փոքր չափաբաժիններով ոչ թե մկանային, այլ ռեֆլեքսածին, ցավային կամ ասեղնաբուժության կետերում: Դա ավելի արդյունավետ է լինում և արագացնում է բուժումը:

Աուտոարյուն։ Այս դեպքում արյունը ենթարկում են որևէ ազդեցության՝ ուլտրամանուշակագույն, ռենտգենային ճառագայթների, լազերի կամ սառեցման: Սա նույնպես բարելավում է բուժման ազդեցությունը:

Առանձնահատկությունները

Ներարկման գործընթացը գրեթե անցավ է, բայց լավ կլինի հնարավորինս թուլանալ: Բուժման ընթացքում հնարավոր է դիտվի մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ներարկման վայրում ցավ կամ ուռածություն, որի դեպքում բժիշկը կփոփոխի բուժման գրաֆիկը և ներարկվող արյան ծավալը: Բուժման այս մեթոդը գլխավորապես կիրառվում է որպես օժանդակող միջոց, այնպես որ՝ այդ ընթացքում գինեկոլոգի նշանակած բուժումներից հրաժարվել պետք չէ: Հիվանդներից շատերն են նշում, որ այս միջամտությունից հետո ունեցել են ինքնազգացողության զգալի փոփոխություն, բայց, այնուամնեայնիվ, այս թերապիայի արդյունավետությունն ավելի ճիշտ կհաստատեն լաբորատոր և ախտորոշիչ այլ հետազոտությունները:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում