Ինչպես իջեցնել կորտիզոլի մակարդակը՝ ավելի երկար և լավ ապրելու համար

Ինչպես իջեցնել կորտիզոլի մակարդակը՝ ավելի երկար և լավ ապրելու համար

Կորտիզոլը մարդու առաջնային գլյուկոկորտիկոիդ հորմոնն է, որն արտադրվում է մակերիկամի կեղևում և կարգավորում է մարմնի արձագանքը սթրեսին։ Հանգստի ժամանակ տղամարդիկ օրական արտադրում են 15–20 մգ կորտիզոլ, իսկ կանայք՝ 10 %-ով պակաս։ Կորտիզոլի մակարդակը բարձրանում է առավոտյան ժամը 6-8-ը, առավելագույնը հասնում է արթնանալուց 30-60 րոպե անց, այնուհետև աստիճանաբար նվազում է և հասնում ամենացածր մակարդակին մոտ կեսգիշերին: Ինչպես կարող է կորտիզոլի բարձր մակարդակը վնաս հասցնել օրգանիզմին։

Բարձր հուզական սթրեսը աշխատավայրում, մշտական վեճերը ընտանիքում, ցանկացած երկարատև սթրեսը կարող է երկար ժամանակ բարձրացնել կորտիզոլի մակարդակը և առաջացնել.

• Նվազեցված ճանաչողական ունակություններ. կորտիզոլի բարձր մակարդակը խաթարում է անձնական տեղեկատվության, վայրերի և ուղղությունների (տարածական) հիշողությունը, նպատակների, տեղեկատվության մշակման արագության և սոցիալական ճանաչողության վրա հիմնված վարքագիծը, կենտրոնանալու և հարմարեցնելու կարողությունը:

• Ավելորդ քաշ ձեռք բերելը և նյութափոխանակության համախտանիշի զարգացումը. Կորտիզոլը նպաստում է որովայնի ճարպի կուտակմանը (որովայնի գիրություն), ավելացնում է քաղցր և յուղոտ ուտելիքների նկատմամբ տենչը և կարող է հանգեցնել մետաբոլիկ համախտանիշի։

• Կորտիզոլի բարձր մակարդակը նկատվում է դեպրեսիա( ընկճախտ) ունեցող հիվանդների մոտ: Բացի այդ, սթրեսին չափազանց ուժեղ արձագանքելը կարող է հանգեցնել տագնապային խանգարման զարգացման:

• Իմունիտետի նվազում։ Մինչ սուր սթրեսը կարող է նվազեցնել բորբոքումը, երկարատև սթրեսը, ընդհակառակը, ճնշում է իմունային համակարգը և օրգանիզմը դարձնում խոցելի տարբեր հիվանդությունների նկատմամբ:

• Վաղաժամ ծերացում. Հետազոտողները պարզել են, որ երկարատև սթրեսի պատճառով կորտիզոլի բարձր մակարդակը կապված է կարճացած տելոմերների՝ քրոմոսոմների ծայրերի հետ, որոնք պաշտպանում են ԴՆԹ-ն վնասից: Նյարդային լարվածության պատճառով տելոմերի կրճատումը կարող է հանգեցնել բջիջների վաղաժամ ծերացման և տարբեր հիվանդությունների զարգացման: Այսպիսով, կորտիզոլի բարձր մակարդակը կարող է լրջորեն վնասել օրգանիզմը, և, հետևաբար, պետք է պայքարել սթրեսի դեմ: Ինչպես ինքնուրույն նվազեցնել կորտիզոլի մակարդակը։ Կան մի քանի՝ գիտականորեն ապացուցված մեթոդներ՝ նվազեցնելու սթրեսի հորմոնի քանակը։

• Բավականաչափ քնեք։ Քնի պակասը և վատ որակը բարձրացնում են կորտիզոլի կոնցենտրացիան, ուստի շատ կարևոր է գիշերը 7-8 ժամ հանգստանալ։

• Զբաղվեք մեդիտացիայով։ Կատարեք շնչառական վարժություններ։

• Զբաղվեք արվեստով, հոբբիներով։

 

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: