Ինչպե՞ս բուժել կաթնախտը կանանց մոտ, որպեսզի այն չկրկնվի
Ինչպե՞ս բուժել կաթնախտը կանանց մոտ, որպեսզի այն չկրկնվի
Կաթնախտը սնկային ինֆեկցիա է, որն առաջանում է Կանդիդա խմբի սնկերի պատճառով։ Կանդիդա սնկերն առկա են առողջ մարդկանց մեծ մասի մոտ, բայց չեն առաջացնում ախտանիշներ: Հիվանդությունը զարգանում է, երբ միկրոօրգանիզմների հավասարակշռությունը խախտվում է, և սնկերը սկսում են ակտիվորեն աճել: Ամենից հաճախ հավասարակշռությունը խախտվում է օգտակար բակտերիաների ոչնչացման, հորմոնալ մակարդակի փոփոխության և իմունիտետի նվազման պատճառով, օրինակ.
• հակաբիոտիկների ընդունում,
• հղիություն,
• հորմոնալ հակաբեղմնավորում,
• շաքարային դիաբետ,
• սթրես, հիվանդություններ, որոշակի դեղորայքի ընդունում,
• լորձաթաղանթի գրգռում։ Եթե Կանդիդա սնկերի քանակն ավելանում է հեշտոցային միջավայրում, ապա կաթանխտ է զարգանում։
Որո՞նք են կաթնախտի ախտանիշները։
• առատ, սպիտակ հեշտոցային արտադրություն, որը նման է կաթնաշոռի,
• առատ ջրային արտադրություն,
• քոր և այրոց հատկապես սեռական հարաբերության և միզելու ժամանակ,
• վուլվայի կարմրություն և այտուցվածություն, երբեմն ցան:
Կաթնախտի այս բոլոր նշանները կարող են լինել կա՛մ հազիվ արտահայտված, կա՛մ շատ խիստ:
Ինչպե՞ս բուժել կաթնախտը։
Բուժումը պահանջում է հակասնկային դեղամիջոցներ։ Դրանք կարող են լինել հաբերով կամ քսուքների ու մոմիկների տեսքով։ Դեղորայքի դեղաչափը և օգտագործման տևողությունը կախված կլինի նրանից, թե արդյոք նախկինում կաթնախտ ունեցել եք, թե ոչ, և արդյոք կան սրացնող գործոններ, որոնք են՝
• լուրջ անհանգստություն պատճառող ախտանիշներ, ինչպիսիք են ուժեղ կարմրությունը և այտուցը, անտանելի քորը, ճաքերը կամ խոցերը,
• հաճախակի սրացումներ՝ տարեկան ավելի քան չորս անգամ,
• հայտնաբերված պաթոգենը սնկի ավելի հազվադեպ հանդիպող տեսակ է,
• հղիությունը,
• շաքարային դիաբետը,
• իմունային համակարգի թուլացումը որոշակի պայմանների պատճառով, ինչպիսիք են ՄԻԱՎ վարակը կամ որոշակի դեղորայք ընդունելը:
Ինչպե՞ս խուսափել կաթնախտից։
Չկա կանխարգելում, որը 100%-ով կպաշտպանի ձեզ, այնուամենայնիվ, դուք կարող եք նվազեցնել ռիսկերը՝ ձեռնարկելով պարզ նախազգուշական միջոցներ.
• Խուսափեք ներլվացումից, քանի որ այս ընթացակարգը խախտում է միկրոֆլորայի հավասարակշռությունը և սնկերին հնարավորություն է տալիս ակտիվորեն զարգանալու:
• Խուսափեք օծանելիքներից և դեզոդորանտներից, որոնք «բարելավում են» հեշտոցային հոտը:
• Խուսափեք բուրավետ միջադիրներից, տամպոններից և ինտիմ հիգիենայի գելերից:
• Ընտրեք ջրի հիմքով քսանյութեր։
• Նախապատվությունը տվեք շնչող գործվածքներից պատրաստված ազատ ներքնազգեստին (օրինակ՝ բամբակ), քան սինթետիկ մոդելներին։
• Վերահսկեք օգտագործվող շաքարի մակարդակը, եթե ունեք ածխաջրերի նյութափոխանակության խանգարումներ: Հնարավորինս շուտ փոխեք թաց ներքնազգեստը չորով. երկար ժամանակ մի շրջեք թաց լողազգեստներով կամ մարզական հագուստով:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին